ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդանի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից Ադրբեջանի անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում եւ ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վարշավայում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկրի համար առաջնային են ժողովրդավարական արժեքները, իսկ դրանց ամրապնդումն առանցքային է:
 
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում ու չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, եւ մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:
 
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով: «Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ «կոնֆլիկտային զգայունության» խնդրին:
 
Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
 
Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից նման անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում եւ ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:
 
Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը: Լեհաստանի նախագահի խոսքով անձամբ աջակցել է Հայաստանի եւ Վարշավայի ֆոնդային բորսաների միջեւ անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը:
 
Անջեյ Դուդան վստահեցրել է, որ շահագրգիռ է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների զարգացմամբ եւ վերհիշել 2006 թվականին որպես Լեհաստանի արդարադատության նախարար՝ Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների հանդիպմանն իր մասնակցությունը: Նախագահ Դուդան շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր է իրենց համար եւ, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նախագահը նշել է, որ հետեւում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաեւ քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: