ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողական աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, ԱՄՆ-ն դեմ չի լինի դրան. դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, և եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողական աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, ապա ԱՄՆ-ն դեմ չի լինի դրան։

Այս մասին երեկ «Լուրեր»-ի եթերում՝ ԱՄՆ-ը հաստատակամ է ԼՂ-ում ապրողների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում թեմայով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Մինսկի խումբը չի գործում, սակայն այն փաստացի գոյություն ունի։
 
«ԱՄՆ-ն փորձում է գտնել ուղիներ և կազմակերպություններ, որոնցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սկիզբ առած խաղաղության քննարկումները հնարավոր կլինեն առաջ տանել և վերջնարդյունքի հասնել։ Դժբախտաբար, Ռուսաստանը Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր, ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ»,- ասել է նա։
Դեսպանը պարզաբանել է նաև, թե ինչ է փորձում անել ԱՄՆ-ն:
«Փորձում է բերել խաղաղություն, և մենք դա անում ենք մեր լավագույն պատկերացրած օգնության ճանապարհով, այն է՝ կողմերին մեկտեղել, լինել աջակցող կողմերի միջև քննարկումներին և փորձել օգնել կողմերին, որպեսզի վերջիններս առաջ ընթանան և հասնեն այն կետին, որ երկուստեք կարողանան համաձայնել, որ լավ կետի են հասել, իրենց ապահով և անվտանգ են զգում, կարող են առաջ շարժվել դեպի խաղաղություն»,- նկատել դիվանագետը:
Ըստ նրա՝ մնացած այլ հարցերը, թե ինչ են անում ուրիշները, պետք է կառավարի Հայաստանը իր այլ դաշնակիցների, գործընկերների հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ն փորձում է ունենալ խաղաղության աջակցողի դերակատարում։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: