ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի քրդամետ կուսակցության շրջադարձը․ այն հեռանում է գլխավոր ընդդիմությունից և միայնակ է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Թուրքիայի խոշորագույն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների նախաշեմին փոխում է մարտավարությունը՝ բաժանվելով գլխավոր ընդդիմությունից։

Turkish Minute-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը հայտարարել է 2024 թվականի մարտի 31-ին նշանակված ընտրություններում խոշոր քաղաքներում քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իր մտադրության մասին՝ ի տարբերություն 2019 թվականի տեղական ընտրությունների ռազմավարության, երբ նրա լուռ աջակցության մարտավարության շնորհիվ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթեց Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի ընտրություններում։ HDP-ի համանախագահ Փերվին Բուլդանը, ելույթ ունենալով Վանում Կուրբան Բայրամի տոնի առթիվ այցի ժամանակ, հայտնել է կուսակցության վճռականությունը՝ առաջադրելու թեկնածուներ բոլոր նահանգներում, հատկապես խոշոր քաղաքներում՝ իրենց ներկայությունը քաղաքական պայքարում հաստատելու համար։ 2019 թվականի տեղական ընտրություններում HDP-ն որոշ նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, քաղաքապետի թեկնածուներ չէր առաջադրել։ Արդյունքում Ստամբուլում Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթեց բարդ մրցակցային ընտրություններում։ Այն բանից հետո, երբ Գերագույն ընտրական խորհուրդը (YSK) հրամահանգեց կրկնել ընտրությունները խախտումների պատճառով, Իմամօղլուն ձայների ավելի մեծ տարբերությամբ հաղթանակ ապահովեց։ Անկարայում ևս CHP-ի թեկնածուն՝ Մանսուր Յավաշը հաղթեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։ Այս մարտավարությունը քրդամետ կուսակցությունը շարունակեց նաև այս տարվա նախագահական ընտրություններում։ HDP-ն նախագահի թեկնածու չառաջադրեց 2023 թվականի նախագահական ընտրություններում՝ սատարելով CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Նախագահ Էրդողանը հաճախ է մեղադրում HDP-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որը Թուրքիայի և միջազգային հանրության մեծ մասի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ Էրդողանն ընդդիմությանն էր մեղադրում PKK-ի հետ համագործակցելու համար։ HDP-ն նաև բախվել է իր որոշ ընտրողների քննադատությանն այն բանի համար, որ վերջին ընտրություններում միացել է CHP-ին՝ առանց դրա դիմաց որևէ շոշափելի օգուտ ստանալու, ինչն է՛լ ավելի է հրահրել կառավարության ճնշումը քրդերի նկատմամբ: Քրդամետ կուսակցության որոշումը՝ քաղաքապետերի թեկնածուների առաջադրել, կարող է հանգեցնել CHP-ի պարտությանն այս մրցավազքում, քանի որ ընդդիմության ձայները կարող են բաժանվել իշխող ԱԶԿ-ի թեկնածուի դեմ պայքարում։ Բացի այդ, HDP-ն այժմ բախվում է փակման դատական գործին, որը հարուցվել է 2021 թվականի մարտին՝ կապված PKK-ի հետ կապերի մեղադրանքների հետ։ Դրա համար էլ HDP-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցեց մեկ այլ ուժի՝ Կանաչների ձախ կուսակցության (YSP)  անվան ներքո՝ խուսափելու ընտրությունների նախաշեմին փակման վտանգից։  Արդյունքում հաջողվեց 8,8 տոկոս ձայն ստանալ։ Էմմա Չոբանյան  



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: