ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը. Ժաննա Անդրեասյան

Տեղի է ունեցել 2023 թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նախարարը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջող ընթացք. «Մենք առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում և փորձում առավելապես օգտակար լինել ձեր կատարած աշխատանքին: Նախարարության գերակա ուղղություններից են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ և արդյունավետ կրթության կազմակերպումը և օտարերկրյա պետություններում հայերենի գրավչության բարձրացումը, հայկական մշակույթի և ավանդույթների հանրահռչակումը»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրին»՝ ընդգծելով սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման խնդիրը. «Մեր ռազմավարության առանցքային նպատակներից են սփյուռքի համար ՀՀ հանրակրթությանը համահունչ կրթական մատչելի ծառայությունների ապահովումը, սփյուռքում գործող հայկական կրթօջախները Հայաստանի կրթական համակարգին ինտեգրումը, սփյուռքահայ կրթօջախների կարիքներին համապատասխան հայալեզու տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարների համալրումը, սփյուռքում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման  մեխանիզմների ստեղծումը»:
Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրականացվող աշխատանքները, իսկ այս տարվա վերապատրաստումը մեկ անգամ ևս բոլորին կհամախմբի ընդհանուր նպատակների շուրջ՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:
2023 թ. վերապատրաստման ծրագրին մասնակցում է 60 ուսուցիչ՝ 18 երկրից: Դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 29-ը:
Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝
Ուսուցում մանկապարտեզում
Ուսուցում մեկօրյա դպրոցում
Տարրական ուսուցում
Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
Պարարվեստ
Տնօրենների վերապատրաստում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ընդհանուր առմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ունի նոր գիտելիքի փոխանցման և կարողությունների ձևավորման նպատակ: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հադեպ հետաքրքրության աշխուժացմանը, սփյուռքի կրթական համակարգի  հետ կապերի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հուլիս 4, 2023 - 09:34

կոդ: 247330

Սփյուռք

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: