ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում. Հայաստանում ԱՄԷ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարևորում է երկու երկրների ձգտումն՝ ամրապնդել իրենց պատմական համագործակցությունը ՝ ի շահ այդ երկրների և ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան Հայաստանի և Էմիրությունների միջև հարաբերություններն ամուր է համարել և ընդգծել, որ այդ հարաբերությունները պատմական դարաշրջան են թևակոխում:
 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների WAM լրատվական գործակալության հրապարակումից, դեսպանը ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարևորում է երկու երկրների ձգտումն՝ ամրապնդել իրենց պատմական համագործակցությունը ՝ ի շահ այդ երկրների և ժողովուրդների:
 
Նարիման Ալ-Մուլլայի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ՝ հատկապես տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում:
 
WAM-ի հրապարակման մեջ նշվում է՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի ղեկավարության առաջադրանքների համաձայն՝ փոխադարձ տնտեսական գործընկերությունները շարունակական աճ են գրանցում՝ երկու երկրների շուկաներում ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով գործարար համայնքի և մասնավոր հատվածի համար:
 
Նա հավելել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կան խոստումնալից հեռանկարներ մի քանի ոլորտներում, որոնք դրական ազդեցություն կունենան տվյալ երկրների վրա: Այս ոլորտներն են առողջապահությունը, դեղագործությունը, անշարժ գույքի զարգացումը, ենթակառուցվածքներն ու լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը և այլն: Ըստ հրապարակման՝ դեսպանը վերահաստատել է  դեսպանության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական և առևտրային կապերը՝ բոլոր ոլորտներում։
 
Ալ-Մուլլան նաև կոչ է արել բիզնեսին՝ օգտվել ազգային տնտեսության կողմից տրամադրված առավելություններից և խթաններից՝  ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներում հետագա աճի և ընդլայնման հասնելու համար:
 
Դեսպանը վերահաստատել է 2023 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ում «Expo City Dubai»-ում կայանալիք COP28 կլիմայական համաժողովի կարևորությունը կլիմայի գլոբալ գործողությունների ակտիվացման համար և ողջունել Հայաստանի մասնակցությունն այս առանցքային միջազգային համաժողովին:
 
WAM-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականին ԱՄԷ-ն և Հայաստանը նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը ՝ 1998 թ. հունիսի 25-ին Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրումից հետո:
 
Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000 թվականին, իսկ Երևանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես բացվել է 2017 թվականին:
 
ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալի զարգացում են ապրել, իսկ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև փոխայցելություններն ու հանդիպումները հանգեցրել են հետագա համագործակցության:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: