ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտին-Ռայիսի, Ռայիսի-Փաշինյան. Կովկասի կայունության օրակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ:

Ըստ կառավարության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են ռեգիոնալ իրադրությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, կարևորել են երկկողմ շփումներն ու փոխայցերը: Հայ-իրանական բարձր մակարդակի շփումը անշուշտ շատ կարևոր է, բայց հունիսի 26-ի հեռախոսազրույցը առավել ուշագրավ ու նշանակալի է դառնում դրանից ժամեր առաջ տարածված տեղեկության ֆոնին: Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որ տեղի է ունեցել Պուտին-Ռայիսի հեռախոսազրույց, որի առանցքային թեման բնականաբար եղել է Ռուսաստանում իրադրությունը:
Ռայիսին աջակցություն է հայտնել Պուտինի քայլերին: Հատկանշական է, որ Կրեմլի տարածած հաղորդագրությունը պարունակում է երկու առարկայական հիշատակում: Նշվում է, որ անդրադարձ է եղել նաև միջազգային օրակարգի հարցերին, այդ թվում «Անդրկովկասի կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը»: Նկատենք, Կովկասի առնչությամբ ձևակերպումը չի պարունակում «կարգավորում» սահմանումը, այլ՝ «կայունության ապահովում»: Կովկասի հատուկ հիշատակման ֆոնին էլ ուշադրության է արժանի, որ փաստորեն Պուտին-Ռայիսի զրույցից կարճ ժամանակ անց տեղի է ունենում Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց:
Ընդ որում, այստեղ էլ թերևս ուշադրության է արժանի այն, որ շեշտվում է երկողմ փոխայցերի և շփումների կարևորությունը, ինչը թերևս թույլ է տալիս ենթադրել, որ քննարկվում է հայ-իրանական բարձրաստիճան որևէ փոխայց, ըստ ամենայնի քննարկման բավականին կոնկրետ օրակարգով, կապված գուցե հենց ռեգիոնալ կայունության ապահովման խնդրի հետ, որ քննարկել են Պուտինն ու Ռայիսին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
1in.am 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: