ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչից են խոսել 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը փակ հանդիպման ընթացքում

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Հարությունյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք նա տեղյակ է ինչից են խոսել 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը փակ հանդիպման ընթացքում։

«Նշեցիք՝ 2019 թվականին արդեն ծանոթ էիք բանակցային փաստաթղթերին, հիմա հարցս հետևյալն է․ 2002 թվականի օգոստոսին Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի փակ դռների հետևում դեմառդեմ հանդիպումը, առանց երրորդ անձի ներկայության, որը տևել է 4 ժամ 15 րոպե։ Բանակցություններից հետո բանակցող կողմերը բանակցության վերաբերյալ հրաժարվել են որևէ տեղեկություն տալ հրապարակայնորեն։ Հարց է առաջանում՝ կա՞ բանակցությունների արձանագրություն, որում Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվել է գրավոր հաշվետվություն բանակցությունների պաշտոնական փաստաթղթերի մասին՝ ԱԱԾ–ում, ԱԳՆ–ում, այդ հանդիպումը փաստագրվա՞ծ է։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև հիշում ենք, որ հայակական կողմից ԱԱԾ երկու հատուկ պաշտոնյաններ, որոնք իրենց կարգավիճակով պայմանավորված իրազեկված են եղել և տիրապետել են նշանակալից ինֆորմացիայի, որոնցից մեկը ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ Հրաչա  Հարությունյանն է, որը 2021 թվականին 65 տարեկանում հանկարծամահ է եղել, և 2022 թվականին 54 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։ Այդ օրվա բանակցության փաստաթղթերը դուք որևէ կերպ տեսե՞լ եք»,– ասաց Հարությունյանը։
 
 
Վարչապետը պատասխանելով հարցին նախ պարզաբանեց, թե ինչ է իրենից ենթադրում պետական պահպանության գործառույթը։
«Ես հետևյալը կասեմ․ պետական պահպանության ծառայության երկու պետերի հետ էլ ես ինքս աշխատել եմ, և 5 տարի պետական պահպանության ներքո եմ։ Կարող եմ հավաստիացնել, որ ծառայությունը բանակցային գործընթացից տեղյակ լինելու որևէ գործառույթ չունի։ Այսինքն՝ դրանից ելնելով ես կխնդրեի, որ մենք հարցին այլ տրամաբանության մեջ նայենք։
Մի դրվագ էլ պատմեմ, երբ 2019 թվականին Դուշանբեյում Ադրբեջանի նախագահի հետ նույն վերելակով բարձրացանք, դրանից հետո 2019–2020 թվականներին ասում էին՝ վերելակային դավադրություն, վերելակային դիվանագիտություն։ Դա էլ լռիվ պատահական ստացվեց, որովհետև այդ ժամանակ երրորդ մարդը մեզ հետ ներկա Գրիգորի Հայարպետովն էր, չորրորդ մարդու համար տեղ չկար վերելակում։ Հետո երբ ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին պատմել, որ այդ վերելակում ինչ–որ դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ, երբ որ այդ խոսակցությունները կային, ես Հայարպետովին ազատել էի աշխատանքից։ Ես իրանց ասեցի՝ Հայարպետովը ներկա է եղել, ինքն էլ ամբողջ պաշտոնավարման ընթացքում եղել է թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հիմնական թիկնապահը։ Ասեցի՝ ինքն այլևս հրամանի ներքո չէ, իրեն հրավիրեք և տեսեք, թե ինչ կարող էր տեղի ունենալ վերելակում։ Այսինքն՝ պետական պահպանության ծառայությունը կարող է քայլելիս ինչ–որ բան խոսես, լսի, բայց փակ սենյակում բանակցային բովանդակության մասին, ծառայության վրա այդ առումով պետք չէ հույս դնել, որովհետև դա իրենց գործը չէ, բայց ձեր ասած քննարկմանը ներկա մարդիկ են եղել, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, հրապարակային հարցազրույցում ասել էր, որ իր ներկայությամբ Սադարակում Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին։ Այսինքն՝ պաշտպանության նախարարը քաղաքական դեմք է, որը բանակցային բովանդակության մեջ մասնակցում է, իսկ ծառայությունը դրա գործառույթը չունի»,– պարզաբանեց նա։
Հաջորդիվ վարչապետը մեջբերեց Հարությունյանի այդ հարցազրույցի մի հատված․ «Նաև հայտարարել է, որ Քոչարյանը իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է Ղարաբաղյան հակատամրության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել․ Հայաստանին էր միացվում նախկին ԼՂ տարածքն ու Լաչինը, որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք, փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը 1988 թվականի սահամաններով, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ունենար Նախիջևանի հետ, սակայն այդպես էլ Հայաստանը իր ցամաքային կապն էր կորցնում Իրանի հետ։
Ես հետևյալն էլ ասեմ․ 2000 թվականի հունիսի 2–ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է հրապարակում, որ Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25–ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերն ճանապարհ, որով Հայաստանը կարող էր ցամաքային կապ ունենալ Իրանի հետ։ Սա տպագրվել էր Կալիֆորնիայի շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր, որ Օսկանյանի ասված առաջարկի մեջ ինչ–որ տրամաբանություն կա և պետք է դրվի լուրջ քննարկման։ Ընդ որում՝ այս հրապարկման մեջ հետաքրքիր է, որ այդ խոսակցությունը մեկնաբանում է այդ ժամանակվա ԱԳ խոսնակ Արա Պապյանը, որն այժմ էլ խոսնակ չէ»,– հավելեց Փաշինյանը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: