ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորման լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև. ՀՀ ԱԳ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորման լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները:
Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության վրա, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հստակ երաշխավորումը: Ընդ որում, համոզված ենք, որ վերջինիս պարագայում լավագույն ճանապարհն ուղիղ և բովանդակային քննարկումներն են Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մասնակցությամբ:
Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ։
Այս համատեքստում անհրաժեշտ է հիշել նաև սոցիալական ցանցերով, ինչպես նաև տեղում բարձրախոսների միջոցով հնչող հայտարարություններով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումն Ադրբեջանի կողմից, Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանվածների վերադարձի ապահովման պարտավորության միտումնավոր անտեսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Խծաբերդ, Հին Թաղեր և Փառուխ բնակավայրերի գրավումն ու ամբողջական հայաթափումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այլն:
Այս գործողություններն իրականացվում են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների և միջազգային հանրության կողմից հնչող բազմաթիվ կոչերի։ Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի:  Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, անհրաժեշտ է և կենսական: Անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է անկեղծ ջանքերի գործադրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: