ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արդի հայ քաղաքական միտքը շատ մեծ կորուստ է կրել

Արդի հայ քաղաքական միտքը շատ մեծ կորուստ է կրել. բարի և հայրենասեր, նրբանկատ, չափազանց կենսախինդ մարդ էր՝ միաժամանակ շատ ազդեցիկ դերակատարում ուներ թիմի ներսում. գործընկերները՝ Վիգեն Խաչատրյանի մասին

Երեկ հանկարծամահ եղավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը։

Այսօր Ազգային ժողովում ի հիշատակ Վիգեն Խաչատրյանի ԱԺ նիստերի դահլիճի դիմաց բացվեց սգո հուշամատյան։
Գործչի անսպասելի մահը ցնցել է հարազատներին, իրեն ճանաչողներին, ընկերներին, գործընկերներին և հասարակ քաղաքացիներին։ 
Առավոտից հուշամատյանում գրառումներ են թողնում Խաչատրյանի գործընկերները, ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։
Վիգեն Խաչատրյանի գործընկերները նրան նկարագրում են որպես չափազանց կենսախինդ, սկզբունքային, լայնախոհ, պետականամետ ու նրբանկատ գործիչ, լավ ու հոգատար ընկեր։ 

Գործընկերների բնորոշմամբ՝ Խաչատրյանը խմբակցության ներսում ազդեցիկ խոսք ուներ, չէր վարանում ոչ միայն իր կարծիքը հայտնել, այլև գործընկերների թերացումներն էր մատնանշում, որն անում էր չափազանց նրբանկատորեն։

Վիգեն Խաչատրյանը, գործընկերների բնորոշմամբ, նաև չափազանց հումորով և բարի մարդ էր։ Սիրում էր շփվել ընկերների հետ, տարբեր մարդկանց հետ իր կարծիքներով էր կիսվում, տարբեր թեմաներ քննարկում, վերլուծում։

Գրեթե բոլորը շեշտում են, որ Վիգեն Խաչատրյանը անգամ ամենասուր քննադատությունն անում էր չափազանց նրբանկատորեն, չէր կեղծում, ուղիղ էր խոսում, միաժամանակ հեշտ չէր իր հետ բանավիճելը։

Վիգեն Խաչատրյանը նաև լավ ուսուցիչ էր։ Իրենից միշտ ինչ-որ սովորելու, ընդօրինակելու բան կար։

Գործընկերները սիրում էին լսել Վիգեն Խաչատրյանին, և իր հետ անցած ճանապարհը հպարտանալու առիթ է պարոն Խաչատրյանին ճանաչողների համար։  Ինչքան էլ որ մութ եղած լինի ճանապարհը, որով անցել են Խաչատրյանն ու իր գործընկերները, նա վառ է պահել Հայաստանի ազատության կանթեղը։
 civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: