ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան գազի փոխանակման ծավալներն աճում են

Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև գազի տարանցման ծավալը 2021 թվականի վերջին ստորագրված բեկումնային փոխանակման համաձայնագրի շրջանակում այս տարի կաճի 70 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության՝ NIGC-ի ղեկավար Մաջիդ Չեգենին, գրում է Eurasianet-ը։

Նա չի նշել գազի ծավալը, որը, ըստ հաշվարկների, այս տարի կտարանցվի Թուրքմենստան, սակայն սկզբնական համաձայնագիրը նախատեսում էր տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր՝ ծավալ, որը բազմաթիվ հետագա զեկույցներում արագորեն կավելանա: 2022 թվականի կեսերին Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտարարել էր, որ երեք գործընկերները համաձայնության են եկել կրկնապատկելու գազի սվոփների ծավալը։ Պարզ չէ՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը պաշտոնապես ընդունվել է, Իրանն առաջ է տանում գազի տարանցման ենթակառուցվածքի ընդլայնման սեփական ծրագրերը՝ ակնհայտ նպատակ ունենալով մեծացնել իր հարևանների միջև գազի տարանցման կարողությունները: Տարեսկզբին իրանցի պաշտոնյաները հաստատեցին, որ Ռաշտ-Չելավանդ գազատարի ընդլայնման աշխատանքները կավարտվեն այս տարվա կեսերին՝ ավելացնելով գազի ծավալը, որը կարող է տարանցվել Ադրբեջան մինչև տարեկան 5,5 միլիարդ խորանարդ մետր: Օվջին անցյալ ամիս հայտարարել է, որ Իրանը ծրագրում է Թուրքմենստանի հետ կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման նոր համաձայնագիր։ Անհասկանալի է, թե այդ գազից որքան կտարանցվի Ադրբեջան, բայց հաստատ է, որ Բաքվին գազի հավելյալ ծավալներ են պետք՝ ինչպես սեփական աճող ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ Վրաստան, Թուրքիա և Եվրոպա արտահանման պարտավորությունները կատարելու համար: Անցյալ տարվա հուլիսին Բաքուն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԵՄ-ի հետ՝ կրկնապատկելու Հարավային գազային միջանցքով Եվրոպա առաքվող գազի ծավալը։ Աշխատանքները շարունակվում են ադրբեջանական «Շահ Դենիզ» կասպյան գազային հանքավայրից արդյունահանման ավելացման ուղղությամբ, թեև հանքավայրի օպերատոր BP-ն նշել է, որ միայն այս հանքավայրը չի կարող մատակարարել անհրաժեշտ ծավալի գազը: Ադրբեջանն ունի գազի այլ պաշարներ։ Հունվարին BP-ն հայտարարել էր, որ սկսել է հետախուզական հորատումներ «խորը» գազի ջրամբարներում։ Այս ամսվա սկզբին ֆրանսիական Total Energies-ը հայտարարել է, որ կսկսի գազի արդյունահանումն իր Ապշերոն հանքավայրից մինչև այս տարվա վերջ: Այնուամենայնիվ, նախնական արդյունահանումը կկազմի տարեկան ընդամենը 1,5 միլիարդ խորանարդ մետր, որն արդեն նախատեսված է Ադրբեջանի աճող գազի ներքին շուկայի համար։ Գազի փոխանակման ծավալների ավելացումը կնպաստի Եվրոպա արտահանման համար հասանելի ադրբեջանական գազի քանակի ավելացմանը և ինչ-որ առումով թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու՝ 25-ամյա երազանքի իրականացմանը։ 1990-ականների վերջից փորձեր են արվել կառուցել խողովակաշարեր, որոնք թուրքմենական գազը բերում են Եվրոպա, սակայն ձախողվել են։ Ռուսական ներխուժումն էլ Ուկրաինա վերակենդանացրել է հետաքրքրությունը Թուրքմենստանի նկատմամբ։ Էմմա Չոբանյան 



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունիս 22, 2023 - 10:15

կոդ: 246492

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: