Հունիսի 21-ը նշվում է որպես ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օր
«ՀՀ առաջին նախագահի թիվ 116 հրամանագրով որոշվեց Ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել ներքին զորքեր՝ ՀՀ տարածքում հասարակական կարգի հատուկ նշանակության օբյեկտների պահպանման, բեռնափոխադրումների, հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովման, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքները կատարելու նպատակով։ Ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի՝ ՀՀ Կառավարությունը 1992 թվականի հունիսի 27-ին ընդունեց թիվ 375 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մասին». կարճ ժամանակ անց ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեցին ներքին զորքերի զորամասեր և ստորաբաժանումներ։ Վերջիններս իրենց առաքելության կատարման ընթացքում նաև իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեցան Արցախյան պատերազմների ընթացքում՝ հայրենիքի պաշտպանության գործում:
Ամեն տարի հունիսի 21-ը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման օր:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ողջ անձնակազմը շնորհավորում է Ներքին գործերի ոստիկանական զորքերի բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջիններիս աշխատանքը, նվիրումն ու ներդրումը ինչպես պետության արտաքին, այնպես էլ ներքին անվտանգային համակարգում»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։