ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երասխում Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները բարձրացնելուց շատ չանցած ադրբեջանական կողմը դարձյալ կրակ է բացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանի խոսքով՝ դրոշների տեղադրումն ուղերձ է, որ չնայած ամենօրյա կրակոցներին՝ գործարանը կառուցվելու է։





«Մենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները բարձրացնելով՝ արձանագրում ենք մեր որոշումը, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Դրոշների բարձրացումը հոգեբանական ազդեցության գործոն կարող է դառնալ»,- ասում է Տիրան Հակոբյանը։ 

Ադրբեջանական դիրքերը հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի դարպասներից ընդամենը 400 մետր հեռավորության վրա են։ Ադրբեջանական կողմը թիրախավորում է գործարանը, երբ տարածքում տեխնիկայի շարժ է նկատում։ Երեկ էլ, երբ գործարանի ներկայացուցիչները փորձել են տեղադրել
 դրոշների համար նախատեսված ձողերը, ադրբեջանական կողմից թիրախավորել են վերամբարձ կռունկը։ Ըստ Տիրան Հակոբյանի՝ նպատակը միայն վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է։ Այդ կերպ ադրբեջանական կողմն ուզում է խոչընդոտել գործարանի կառուցումը, քանի որ, ըստ նրա, գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որպեսզի ՀՀ-ն տնտեսապես հզորանա։ «Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել-չկրակելուց։ Ինչ-որ մի պահի, մեկ է, իրենք հասկանալու են, որ մենք չենք գնալու, և խաղի այդ կանոններով չենք խաղալու»,- ընդգծում է ընկերության տնօրենը։
 Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշներ բարձրացվեցին նաև շինհրապարակում։ Գործարանի տարածքում շինաշխատանքներ այսօր էլ ընթանում էին։ 200 աշխատակիցներից 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ընկերության տնօրենի խոսքով՝ նրանց անվտանգությունն ապահովված է։ Թեև ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն, ընկերության ղեկավար կազմի հավաստիացմամբ, օտարերկրացիները ևս չեն պատրաստվում հեռանալ Երասխից։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակահերթերի հետևանքով վիրավորված Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացիները դեռ ստացիոնար բուժում են ստանում։ «Հատուկ ուզում եմ շեշտել, որ բոլոր կրակոցներն արձանագրված են ֆոտո և տեսանյութերով, և մենք դիմելու ենք միջազգային հնարավոր բոլոր մարմիններին ու օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որպեսզի իրենք հասկանան, որ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան՝ թե՛ օրենսդրական, թե՛, հուսով եմ, նաև պաշտպանական դաշտում»,- ասում է Տիրան Հակոբյանը։ Նախորդ շաբաթ Երասխ էին այցելել ՀՀ-ում հավատարմագրմած դիվանագիտական կորպուսի ղեկավարները՝ տեղում արձանագրելու ադրբեջանական կրակահերթերի հետևանքները։ ԵՄ դիտորդները ևս մշտադիտարկում ու փաստահավաք աշխատանքներ են իրականացրել։ Դրոշները բարձրացնելուց շուրջ երեք ժամ անց ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել է մետաղաձուլարանը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակելով մետաղաձուլարանի ուղղությամբ՝ հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: