ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստամբուլյան փաստաթուղթը ԼՂ կարգավորման պատկերացումների մահն էր, դրա ընդունումը Դեմիրճյանը և Սարգսյանը կանխեցին. Փաշինյան

«1998 թվականին բանակցային սեղանին հայտնվեց հարցի կարգավորման տարածքային փոխանակում հայեցակարգը, ըստ որի՝ ՀՀ-ն իր տարածքից հատված պետք է տար Արցախը ստանալու համար։ Ստամբուլյան գագաթնաժողովի պահին էլ շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից անդին էր։ Դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր»։

Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 
«Այս փաստաթուղթը (Ստամբուլյան) արձանագրում էր ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է, այն չի ընդունվել, ընդ որում՝ կա կարծիք, և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը իրենց կյանքով։ Եթե այդ փաստաթղթերին ուշադրություն դարձնենք, 1999 թվականի օգոստոս, սեպտեմբերի, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների մասին է։
Վազգեն Սարգսյանի ելույթը կա՝ «Մեղրին սովորական տարածք չէ», հուշերը կան, վկա կա՝ պաշտպանության նախարարն այդ ժամանակ։ Դեռ մեր իշխանության օրոք պաշտոնյա լինելուց շատ առաջ հարցազրույց է տվել և վկա էլ է այդ մասին։ Ճիշտ է, այն իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների ու բանավեճերի արդյունքում։ Բոլոր թեմաները, որոնք այն ժամանակ քննարկվել են, նորից հայտնվում են բանակցային սեղանին։ 22 տարի մեր հանրությունը այս հարցի շուրջ ոչինչ չէր լսել մի պարզ պատճառով, որովհետև ԼՂ հարցի շուրջ կար երկու իրականություն՝ նեղ փորձագիտական և լայն հանրային, որոնք իրար հետ չէին համագործակցում, հակադիր էին իրար, և երբեմն չէին կռահում մեկը մյուսի գոյության մասին։
Իրավական ուժ չուներ նաև 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունը, բայց այն արտահայտում է միջազգային հանրության տեսակետը։ 1999-2000 թվականների արդյունքով ՀՀ-ն և ԼՂ-ն հայտնվեցին միջազգային նեղ փորձագիտական մամլիչի ատամների արանքում, և դրանք կրիայի քայլերով սկսեցին սեղմել»,- ասաց նա։
Այնուհետև վարչապետը վերադարձավ բանակցային գործընթացի ընթացքին:
«Բանակցային գործընթացին վերադառնալով՝ պետք է նշենք, որ հոկտեմբերի 27-ից հետո վերը նշված փաստաթուղթը վերաձևակերպվեց Քիվեսթյան գործընթացի, որի առանցքային իմաստը հետևյալն էր՝ Հայաստանը Ադրբեջանին պետք է տար ոչ միայն Մեղրիի շրջանը, այլ ամբողջությամբ և այդտեղով անցնող արտատարածքային միջանցք՝ փոխարենը ստանալով Լաչինի միջանցքը։ Այստեղ էական տարբերությունն այն էր, որ ԼՂ-ն ոչ թե պետք է դուրս լիներ Ադրբեջանի կազմից, այլ լինել Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով։ Սա էլ լուսաբանված նրբություն չէ, որովհետև տարածքային փոխանակման կոնցեպտի շրջանակում դա արդարացնելու համար փորձ էր արվում ներկայացնել, որ Քվիեսթը իրականում ԼՂ անկախության մասին է, բայց երբ որ այդ ժամանակաշրջանի հայաստանյան և միջազգային ամենահեղինակավոր մամուլն ենք նայում և արտահոսքերը, որովհետև արխիվային փաստաթղթեր չկան, ինչն էլ որ բացահայտվել է արտահոսքերի շնորհիվ է բացահայտվել, Քիվեսթի շուրջ էլ բանակցության չեկան»,- նշեց նա:
  
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: