ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ես չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, միջանցք լինի»․ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձել է այն հարցին, թե եղե՞լ է հնարավորություն Շուշին հայկական պահելու․

«2020-ի հոկտեմբերի 19-ին ռուսական կողմն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ևս մի նախապայման ունի, որ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, վերադառնան Շուշի,-ասաց վարչապետը։ ՌԴ-ի համար սա ընկալելի ակնկալիք էր, քանի որ ասում էին, որ միշտ էլ բանակցային օրակարգում ներառվել է փախստականների վերադարձի հարցը ԼՂ: Ահա ինձ ինչի մեջ են մեղադրում, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ այդ տարբերակի դեպքում ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցության մեջ մտնի ԼՂ կարգավիճակի հետ: 
Փաշինյանի խոսքորով նա համաձայնվել է այդ ձևակերպմանը, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր դա ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէր քննարկել․ «Ավելին՝ այդ պահին արվող առաջարկի համաձայն, ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է անարգել հասանելիություն ունենային Շուշիին, այսինքն, 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ և մնալ: Ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը, պարզվեց՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, որը Շուշիին պետք է կապեր Ադրբեջանին, կարող էր այդ ճանապարհը լինել Կուբաթլիով: Նրանք պետք է առանձին ճանապարհ ունենային, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքից և լիներ իրենց վերահսկողության ներքո, սա նշանակում էր, որ կարող էին այնտեղ լինել զինված ուժեր: Սա, առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր: Դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, ադրբեջանցիները կարող էին ցանկացած պահի դա փակել»,-ասաց Փաշինյանը։ Առաջարկել են նաև խաղաղապահներ տեղակայել ոչ միայն Ղարաբաղում, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ․«Ես չհամաձայնեցի նաև դրան, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, միջանցք լինի: Իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է դա»,-ասաց վարչապետը։
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: