ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպես ընկավ Շուշին. Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, խոսեց Շուշիի անկման մասին և մանրամասներ հայտնեց:

Ըստ նրա՝ ցավոտ փոխզիջումներից հետո իր համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում, իսկ քանի որ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ նպատակ և մոտիվացիա։
 
 
«Բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը Շուշին էր, ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլև, որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի միջանցքը, հնարավորություն ստանում ոչ միայն գրոհել Ստեփանակերտը ճակատից, այլև՝ թիկունքից, և գրոհել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները ՊԲ-ի, ինչպես նաև՝ Հաթերք, Սոթք հատվածը։
Հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել՝ բոլոր հրահանգները Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր, ստացվեց տպավորություն, որ ամեն նախապատրաստական գործողություն իրականացվել է։ Սակայն լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ըստ էության փակելով ճանապարհը։ Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, բայց Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։
Սա պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով անցնող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, և այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում ասել էի՝ Շուշիին պետք է պահվի և ստացել հավաստիացում, որ կպահվի։
Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշիին։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում էինք, մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է։
Հետո եղավ Եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ նոյեմբերի 10-ի հարձակումը Կառավարության շենքի վրա, հետո, երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ներկայացրեց վարչապետը։
 
Նրա խոսքով՝ Շուշիի անկման հետ կապված քրեական գործեր են հարուցված, և դրանք դեռ սպասում են ու պետք է արժանանա մանրամասն պարզաբանումների։
Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ Եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսել են նոյեմբերի 6-ից։
«Ես համաձայնվեցի այդ բանակցությունները սկսել պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանն արդեն վերցրել էր վերահսկողության տակ։ Ես հասականում էի, որ հասել ենք շրջադարձային կետի․ եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել, դա էլ է շրջադարձ։ Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է, հասկանում էի, որ այն վերադարձնել այլևս չենք կարող։ ԼՂ նախագահը ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները, գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ, Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ պաշտպանական շրջանակներին և թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված։
 
Բանակցությունները վարում էի ՌԴ նախագահի միջոցով, նոյեմբերի 8-ին և 9-ին նրա հետ ունեցել եմ 20 հեռախոսազրույց։ 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել եմ 60 հեռախոսային խոսակցություն։ Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, և քննարկումների ընթացքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունները դադարեցնելու, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ ԼՂ ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրել եմ այդ տեքստը, այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանը չի ստորագրում այդ տեքստն ու առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Նոյեմբերի 9-ի երեկոյան պարզվեց, որ Ադրբեջանը այդ տեքստին նոր պահանջներ է առաջարկում։ Այսինքն՝ ընթացքում այդ տեքստը շրջանառությունից դուրս եկավ, բայց էլի օրվա վերջում պարզվեց, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ մենք այդպիսի փաստաթուղթ կստորագրենք, և պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ կետը հանում ենք փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո բարդ քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, և որն ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկով Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ։
Եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկատվությունը հրապարակվեց փաստաթղթի ստորագրվելուց որոշ ժամանակ անց, և ես հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում պահպանվել էին, բայց փաստաթղթի ստորագրումից հետո շատ չանցած գրոհի ենթարկվեցին Կառավարական շենքերը Երևանում։ Հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահը»,- ներկայացրեց վարչապետը։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: