ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի դեսպանը հրաժեշտի այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե

Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այսօր ՀՀ քննչական կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Ընդունելով հարգարժան հյուրին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման համար։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանում պարոն Զոհուրիի բեղուն գործունեության ընթացքում էապես բարձրացել է քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բնորոշմամբ իրավական ոլորտում խորացող երկկողմ կապերը լիովին համապատասխանում են երկու երկրների ջերմ, բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։ Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախընթաց ժամանակահատվածում Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորված աշխատանքային անմիջական հաղորդակցության շնորհիվ հաջողվել է բազմաթիվ հարցերի տալ հրատապ լուծումներ։ Այդ տեսանկյունից դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաստատված համագործակցության մոդելը, ըստ դեսպան Զոհուրիի, կարելի է հաջողված օրինակ համարել։ Դեսպան Զոհուրին հավելել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարում կողմերը հասել են երկու երկրների քաղաքացիների իրավունքներից, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ընդհանուր նպատակներից բխող կարևոր արդյունքների, որոնք դեռևս զարգացնելու տեղ կա։ Նա նշել է, որ բազում ոլորտներում, այդ թվում նաև իրավական փոխօգնության և գործակցության ասպարեզում, Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ, և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն դրան։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Զոհուրիին՝ ծավալած ակտիվ, նախանձախնդիր և երկու բարեկամ ժողովուրդների շահերից բխող գործունեության համար՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանում ԻԻՀ նոր դեսպանը արդեն ձևավորված փոխգործակցության հարուստ փորձի հենքի վրա հնարավորություն կունենա առավել զարգացնելու և ամրապնդելու հարաբերությունները։
  ORAGIR.NEWS


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: