Մակրոնի հեռանալու ժամանակ ծխային ռումբ է նետել նրա ուղղաթիռի մեջ. Ֆրանսիայում ձերբակալվել է մահափորձի կասկածյալը
Այս մասին գրել է «Parisien» թերթը։
«Ուլտրաձախ ակտիվիստը հետախուզման մեջ է եղել և կալանավորվել է, նա մեղադրվում է ապրիլին հանրապետության նախագահի դեմ մահափորձ կատարելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ երկրում ստրկության վերացման 175-ամյակի կապակցությամբ ֆրանսիացի առաջնորդի՝ Դուբսի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Նախագահի մասնակցությամբ միջոցառմանը հավաքվել են նաև նրա քաղաքականության, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։ Ցուցարարները նույնիսկ փորձել են ճեղքել շղթան, ինչը ստիպել է ժանդարմներին արցունքաբեր գազ կիրառել:
Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ձախ ակտիվիստը Մակրոնի հեռանալու ժամանակ ծխային ռումբ է նետել ուղղաթիռի մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նա բերման է ենթարկվել իր տանը և կալանավորվել։ Հակաահաբեկչական դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել երեք հոդվածով՝ ժանդարմերիայի ուղղաթիռը ոչնչացնելու փորձ, դրանում գտնվող անվտանգության աշխատակիցների դեմ մահափորձ, և պետության ղեկավարի դեմ մահափորձ։
Ինքը՝ ձերբակալվածը, չի հերքել իր արարքը և հայտարարել է, որ ցանկանում է Մակրոնին այս կերպ հասկացնել, որ երկրի բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։ Դատախազությունը պնդում է հանցագործին կալանքի տակ պահել դատական վարույթի շարունակման ընթացքում, տղամարդուց պահանջվում է նաեւ հոգեբուժական փորձաքննություն:
Աղբյուր՝ armtimes.com
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։