ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ առաջին հնչյունային ֆիլմը․ «Պեպո»

Հնչյունային կինոն 1930-ական թթ․ սկզբներին նոր-նոր հարթում էր իր ճամփան, մինչդեռ համր կինոն դժվարությամբ էր զիջում իր դիրքերը։ Կային մարդիկ, որոնք համոզված էին, որ կինոն պիտի համր մնա, և եթե խոսի, կփլվի, կաղավաղվի գեղագիտական հիմքը։

Համո Բեկնազարյանը կենտրոնացրել էր իր ողջ ուժերը և ի հեճուկս պահպանողական հայացք ունեցողների՝ ամեն ինչ անում էր հնչյունային ֆիլմ ունենալու համար։ Այն իրագործելու գաղափարին լծվել էին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, նկարիչներ Արուտչյանը և Սաֆարյանը, բանաստեղծ Եղիշե Չարենցը, թատերական ռեժիսոր Արմեն Գուլակյանը, դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Շուշանը, Ավետ Ավետիսյանը, Համբարձում Խաչանյանը, Դավիթ Մալյանը և ուրիշներ։
Նպատակ ունենալով հայ գրականության այդ հիանալի երկը ծանոթացնել այլազգիներին՝ որոշվեց «Պեպոն» նկարահանել հայերեն և ռուսերեն։ Ֆիլմի ստեղծագործական թիմը հաջողության հասավ։ «Պեպո» հնչյունային ֆիլմը նկարահանվեց Թիֆլիսում, ուր և ծավալվում էին Սունդուկյանի պիեսի գործողությունները։ Թե՛ բեմադրիչը՝ Համո Բեկնազարյանը և թե Պեպոյի դերակատար Հրաչյա Ներսիսյանը Պեպոյի կերպարում արտահայտել են ճշմարիտ ժողովրդական բնավորություն և մտածողություն, ներդաշնակ էին Պեպոյի հոգեբանությանն ու մտածողությանը չարեցյան երկի տողերը․ «Վա՜յ էն մարդուն, որ աշխարհում խալխի դատած հացն է ուտում»։ Արամ Խաչատրյանն առաջին անգամ էր կինոերաժշտութւոն գրում, բայց Համո Բեկնազարյանի բնութագրամամբ՝ Խաչատրյանի ստեղծած երաժշտությունն այնքան հարազատ էր ժողովրդական արվեստին, որ կարծես անգամ նրանցից ավելի հարուստ էր։ 1935 թ․ հենց այս օրն է ցուցադրվել հայ իրականության մեջ առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն», որի հաջողությունը անկրկնելի է հայ ֆիլմարվեստի պատմության մեջ։ 
 ORAGIR.NEWS


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: