ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը և Իրանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են

Ռուսաստանը և Իրանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են։ Երթուղու արևմտյան հատվածի զարգացումը կարող է օգնել նվազեցնել առաքման ժամանակը և բեռնափոխադրման ծախսերը:

«Ժամանակակից ռազմավարություն» վերլուծական կայքը հրապարակել է Յունես Շարիֆիի հոդվածը, որում Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով հետազոտողը գրել է. «Ռուսաստանը և Իրանը, որպես պատժամիջոցների ենթարկված երկրներ, շահագրգռված են արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, ինչպես նաև արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնելով։
Այս համատեքստում, ուկրաինական պատերազմի սկզբից, զգալիորեն աճել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ռազմավարական նշանակությունը»։ Իրանի և Ռուսաստանի միջև աճող համագործակցությունը վկայում է այս միջանցքի երկայնքով ենթակառուցվածքների զարգացման հարցում երկու կողմերի շահագրգռվածության մասին:
Նկատի ունենալով եվրոպական շուկայի փոխարինումը ասիականով, դեպի արևելք շրջադարձի դյուրացումը և Սուեզի ջրանցքին կենսունակ ծովային ճանապարհի ապահովումը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կենտրոնական և որոշիչ նշանակություն ունի։ Այն Մոսկվային հնարավորություն կտա զարգացնել տնտեսական հարաբերությունները Հնդկաստանի հետ, որն Ուկրաինայի պատերազմից հետո մեծացրել է Ռուսաստանից նավթի ներկրման ծավալները:
Միջանցքը շահութաբեր կլինի նաև Իրանի համար, որը, կստանա տարանցման վճար: Այն Իրանի տարածքով անցնող մեկ տոննա ապրանքի համար կազմում է 100 դոլար: Ընդհանրապես, Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, հատկապես դրա արևմտյան ճյուղի զարգացմամբ, քանի որ այս հատվածն անցնում է երկու երկրների ամենաբնակեցված նահանգներով և ունի ամենաբարձր բեռնափոխադրումների հզորությունը:
Չնայած Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման և մաքսային խնդիրների լուծման վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը, քաղաքական և տեխնիկական խնդիրները կարող են խանգարել երկարաժամկետ հեռանկարում այս միջանցքի առավելագույն հզորությանը հասնելուն:
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունիս 16, 2023 - 13:24

կոդ: 246090

Իրան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: