ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երասխ է մեկնել ԵՄ առաքելություն, հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որ իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չԷ, վստահ եմ նաև՝ վերջին դրսևորումը չԷ: Այլ հարց է, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք՝ ՀՀ-ն, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի:

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց.
 
«Խաղաղության բանակցություններում անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն հասարակության համար, թե խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ»: 
 
 
Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ ոչ միայն խաղաղության պայմանագրի բանակցությունների, այլ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որ իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չԷ, վստահ եմ նաև՝ վերջին դրսևորումը չԷ: Այլ հարց է, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք՝ ՀՀ-ն, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի, կա՛մ մենք բանակցում ենք՝ բարի կամքով գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է, հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար»:
Միրզոյանը նաև նկատեց՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ, իհարկե, այս հարցում պետք է դերակատարում ունենա:
Անդրադառնալով Երասխի դեպքերին՝ ԱԳ նախարարը նշեց. «Այստեղ մի նոր նրբերանգ էլ կա. նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և, նախնական գնահատականներով, այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Իհարկե, Ադրբեջանը նախ հանդես եկավ շինծու բնապահպանական մեղադրանքներով, որից հետո հնչեց հայկական հերքումը, և հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է ուժի լեզվով խափանել այս ծրագիրը, որը կարող է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը»: 
Արձագանքելով՝ Բագրատյանը նշեց, որ տարբեր ձևաչափերով եռակողմ հանդիպումները բերել էր այն համոզմանը, որ մենք այլևս չպետք է գնանք ուժի կիրառման ճանապարհով. «Ինչո՞ւ այդ ճանապարհը ընդունելի չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից»: 
Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման:
 
«Ադրբեջանն այս գործելաոճն ունի, որը մեզ համար անընդունելի է ու պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար: Ուշագրավ եմ համարում, որ այսօր այդ վայր՝ Երասխի այդ հատված, մեկնել է ԵՄ առաքելությունը, վաղը այնտեղ ներկա կգտնվեն միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներ, և հարցը, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: