ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արյան մասին խոսող ընդդիմությունը փորձում է ապագա «Մարտի 1»-եր վերագրել իշխանությանը, այնինչ 2020-ի պարտությունից հետո փողոցներում հենց իրենք էին փորձում նոր «Մարտի 1»-եր կազմակերպել

Ընդդիմադիր վանգաները իշխանությանը մեղադրում են ապագայում ընտրությունները կեղծելու, ապագայում արյուն հեղելու, ապագայում թալանելու, ապագայում ավտորիտար ռեժիմ հաստատելու և այլ սեփական մեղքերի մեջ։

Ընդամենը 1 տարի առաջ Դիմադրություն շարժումը գլխավորած և ձախողած, օրերս Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ վերընտրված Իշխան Սաղաթելյանը երեկ դեմքի նույն արտահայտությամբ և ձայնի նույն ինտոնացիայով, ինչ ամիսներ առաջ էր հայտարարում, թե «պայքարելու են մինչև վերջ», «էս իշխանությունն էլ չկա՝ հեռացումը ժամերի հարց է», նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ պայքարը վերսկսելու են՝ դիմադրության ճակատ են ձևավորելու։ Այս անգամ մինչև վերջ դիմադրելու են խաղաղության պայմանագրին։

«Մենք ամեն ինչ անելու ենք, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս իրավիճակից դուրս գալու համար։ Առնվազն տեսնելու եք քայլեր, որով արտահայտվելու է, որ մեր ժողովուրդը դեմ է այս պրոցեսին»,- հայտարարեց դիմադրության պայքարի նախորդ և հերթական դարձած փուլը տապալած Սաղաթելյանը։

Չնայած Սաղաթելյանի այս պատրաստակամությանը, նախկին իշխանության ներկայացուցիչ մյուս ուժերը չեն շտապում ողջունել նրա նախաձեռնողականությունը և միանալ շարժմանը․ ամեն դեպքում, դեռ չեն հստակեցրել՝ միանալո՞ւ են Դաշնակցության հերթական ակցիաներին, թե՞ ոչ։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական  կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս են Հանրապետականում վերաբերվում Դաշնակցության նախաձեռնած գործընթացին, ասել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի։ Սակայն ադյոք Հանրապետականը Դաշնակցության սկսած գործընթացը համարո՞ւմ է իրական, առողջ ընդդիմադիր գործընթաց։ 

Հայկ Մամիջանյանը «Ազատությանը» փոխանցել էր նաև, որ Դաշնակցության սկսած գործընթացի  շուրջ ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։

«Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»,- «Ազատության» հետ զրույցում, հավանաբար մտովի տեղափոխվելով 2008 թվականի մարտի 1, ասել է Հանրապետական պատգամավորը։ 
2020 թվականի պատերազմից հետո ընդդիմությունը փորձում է ամեն կերպ «փչացնել» գործող իշխանությանը։ Հատկանշական է, որ դա փորձում են անել իշխանություններին վերագրելով իրենց՝ իշխանություն եղած ժամանակ կատարած քայլեր։ Մասնավորապես, ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը գործող իշխանությանը մեղադրում է անցյալում իր կատարած և ապագայում իշխանության կատարելիք մեղքերում։

Ընդդիմադիր վանգաները իշխանությանը մեղադրում են ապագայում ընտրությունները կեղծելու, ապագայում արյուն հեղելու, ապագայում թալանելու, ապագայում ավտորիտար ռեժիմ հաստատելու և այլ սեփական մեղքերի մեջ։

Անգամ 2020 թվականի պարտությունից հետո ներքաղաքական քաոսային իրավիճակում գործող իշխանությունը չգնաց ընտրությունները կեղծելու ճանապարհով։ Ավելին՝ մի քանի դեպքերում կառավարող ուժը ՏԻՄ ընտրություններում պարտություններ կրեց խոշոր համայնքներում, ինչը Հանրապետականի օրոք չլսված բան էր։

Արյան մասին խոսող ընդդիմությունը փորձում է ապագա «Մարտի 1»-եր վերագրել իշխանությանը, այնինչ 2020-ի պարտությունից հետո փողոցներում հենց իրենք էին փորձում նոր «Մարտի 1»-եր կազմակերպել։ Ընդդիմությունը առնվազն անթաքույց ողջունում էր իշխանության ներկայացուցիչների հետ հաշվեհարդար տեսնելու փորձերը, կոչերը։ Ավելին՝ իրենց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու այլ համակիրներ էին այդօրինակ կոչեր հնչեցնում, պերֆորմանսներ կազմակերպում։ 

Ավելին՝ փողոցներում էլ հարձակվում էին իրենց հետ անհամաձայն քաղաքացիների վրա՝ հայհոյում, անիծում, ծեծում (Արմեն Մարտիրոսյանի, Սոս Ջանիբեկյանի, գյումրեցի տարեցների դեպքերը և այլն)։ 

Ակնհայտ է, որ ընդդիմության երազանքն է, որ գործող իշխանությունը ուժ կիրառի, արյուն թափվի, քանի որ իրենք այլևս չեն կարող հետադարձով հավասարվել գործող իշխանությանը, գոնե գործող իշխանությունը իջնի, հավասարվի իրենց։ Ահա թե ինչու է Իշխան Սաղաթելյանը հանրահավաքների ժամանակ սադրում ներկա քաղաքացիներին և ոստիկաններին, Մամիջանյանն էլ՝ իշխանությանը ավանսով մեղադրում արյուն հեղելու մեջ։
 
Վովա Հակոբյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: