ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արևմտյան պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. ե՞րբ կսկսվեն և ի՞նչ հետևանքներ կունենան

Սենատի հատկացումների կոմիտեն հաստատել է 2018 թ. բյուջեի արտաքին օպերացիաների մասին օրինագիծը, որով նախատեսվում է վիզային սահմանափակումներ ներդնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության հետ:

Ադրբեջանցի պաշտոնյաների ցանկը սահմանվելու է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Այդ փաստաթուղթն պետք է հաստատվի Սենատի նիստում:
Ինքնին պարզ է, որ մուտքի արտոնագրերի սահմանափակումները մեծ հաշվով նշանակալի ազդեցություն չեն ունենա Ադրբեջանի վրա, սակայն այս որոշումը կարող է Բաքվի նկատմամբ տարատիպ պատժամիջոցների մեկնարկն ազդարարել:
Ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ամիսներ շարունակ պահանջում են, որպեսզի իշխող ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների խախտման համար: «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային բացահայտումներից հետո պատժամիջոցների հարցը կարող է ներառվել եվրոպական կառույցների օրակարգում:
Ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Արևմուտքը զուտ սպառնալիքներից գործողությունների անցում կկատարի, թե ոչ: Եվրոպական ինստիտուտները կարող են բազմաթիվ բանաձևեր ընդունել Ադրբեջանում տիրող ամենաթողության քննադատությամբ, սակայն դրանով ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան ճնշման գործիքներ:
Իսկ այսօր հենց Եվրոպայի համար սեփական առաջադեմ կերպարը չարատավորելու համար անհրաժեշտ կոշտ քայլեր ձեռնարկել ընդդեմ Բաքվի, քանի որ ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը» բացահայտել է եվրոպացի պաշտոնյաների կոռուպացվածության մակարդակը: Եվրոպային առաջնահերթ անհրաժեշտ է խստագույնս պատժել այն պաշտոնյաներին, ովքեր ինչ-ինչ ծառայությունների դիմաց Ադրբեջանից թանկարժեք նվերներ ու գումարներ են ստացել: Այդ դեպքում եվրոպական օբյեկտիվ դիրքորոշումը կասկածի տակ չի լինի, իսկ Բաքուն էլ հնարավորություն չի ունենա կաշառելու այլ պաշտոնյաների:
Այնուհետ արդեն անհրաժշտություն կառաջանա պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: Ինչպես և ԱՄՆ-ում, դրանք կարող են մեկնարկել որոշ պաշտոնյաների մուտքի արտոնագրեր չտրամադրելու գործողություններից: Դրական տեղաշարժ չնկատելու դեպքում կարող են հետևել արդեն տնտեսական պատժամիջոցները, առանձին կազմակերպություններ ու տնտեսության ամբողջական ոլորտներ կարող են հայտնվել սանկցիաների ազդեցության տակ: Առավել ազդեցիկ միջոցը կարող է լինել նավթագազային ոլորտի նկատմամբ սահմանափակումները: Այդ պայմաններում Ադրբեջանը, որի տնտեսության շուրջ 90 տոկոսն ուղղակի կամ անուղղակի կապված է այդ ոլորտի հետ, ծանր վիճակում կհայտնվի, կասկածի տակ կդրվեն ածխաջրածնային հումքի արտահանման բազմամիլիարդանոց նախագծերը:
Այս համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ տնտեսական դժվարությունների պայմաններում Արցախյան հակամարտության առումով Ադրբեջանի ձեռքերը կապված կլինեն: Բացառված չէ, որ ներքին սոցիալական դժգոհությունների ալիքը փորձ արվի շեղել սահմանափային լարվածության ուղղությամբ, սակայն այդ մարտավարությունն երկար կյանք չի ունենա:
Այսպիսի պայմաններում Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհներ կփորձի գտնել՝ ապավինելով Թուրքիային կամ Ռուսաստանին: Անկարան եղբայրական երկրի համար կարող է որոշ ձեռնարկներ իրականացնել, սակայն դրանով Ադրբեջանի խնդիրները չեն լուծվի: Իսկ եթե Բաքուն որոշի անդամակցել մոսկովյան Եվրասիական տնտեսական միությանը, ապա ուղղակիորեն բախվելու է Հայաստանի որոշման հետ:
Ակնհայտ է, որ Արևմուտքի կողմից մեկնարկող պատժամիջոցները գործելու են ի նպաստ Հայաստանի, դրանով պայմանավորված մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ու հայկական լոբբիստական կառույցները ջանք չպետք է խնայեն դրանց հաստատման համար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: