ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաղաղության դռները տարածաշրջանում կիսաբաց են․ ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը․ Էրդողան

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանում և աշխարհում խաղաղությամբ և կայունությամբ: Երկխոսությունն ու դիվանագիտությունը դիտվում են որպես առաջնահերթ լծակներ այս ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում, որոնք նրան ուղեկցել են վերընտրվելուց հետո Ադրբեջան կատարած իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ։

Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Անկարան չի ձգտում իր արտաքին քաղաքականության մեջ տարբերակել Արեւմուտքն Արեւելքից։
«Մենք նույնքան մոտ ենք Արևմուտքին, որքան Արևելքին»,- պնդել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակիh՝ նշելով, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը և գործեն պատասխանատվությամբ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Էրդողանը «կարևոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի Հանրապետության վերընտրված ղեկավարի երդմնակալության արարողությանը։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղի․ «Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչ այսօր Փաշինյանը ոչ մի ետքայլ չի արել»։ 
Ըստ Էրդողանի՝ Անկարան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: