ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այդ ո՞նց էիք Ադրբեջանի նախագահին ասում՝ արի ես քեզ Մեղրին տամ, դու ինձ՝ Արցախը. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչող մեկնաբանություններին, որով նրանք մեղադրում են Արցախի ինքնորոշումը կորցնելու և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ նորից հնարովի բան են ներկայացնում որպես իրականություն։ Մի պատգամավոր, նույնիսկ մի խմբակցության ղեկավար այստեղից հայտարարում է՝ տեսեք, «մենք ինքնորոշումից ուր ենք հասել», այդ ո՞ր ինքնորոշումից եք հասել։ 1999 թվականից ձեր քաղաքական ուժի կողմից, մյուս ձեր լիդերի կողմից բանակցված ընդհանուր պետության ինքորոշումից, որը ենթադրում էր, որ Ղարաբաղը պետք է մտնի Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն կազմի մեջ։ Քննարկվում էր, որ ԼՂ հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր հատուկ ԼՂ նշումով, և քննարկվում էր՝ կարող է ամեն դեպքում երկքաղաքացի լինեն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան։ Ասում են՝ ճանաչում եք Արցախը՝ մտցնելով Ադրբեջանի կազմում․ դուք եթե չէիք ճանաչում, այդ ո՞նց էիք գնում, Ադրբեջանի նախագահին ասում՝ եղբայր, արի ես քեզ ՀՀ սուվերեն տարածք Մեղրին տամ, դու ինձ Արցախը տուր։ Եթե չես ճանաչում, որ դա իրենն է, ո՞նց ես քո սուվերեն տարածքը տալիս։ 
Եթե համարում ես, որ Արցախը անկախացել է, ինչպե՞ս ես Ալիևին ասում՝ արի, դու էլ համաձայնիր, որ Արցախում ինքնորոշման հանրաքվե լինի, եթե ասում ես՝ ինքնորոշման հանրաքվե լինի, ուրեմն ո՞ւր է այդ պահին Արցախը։ Ձեզ թվում է՝ մարդիկ ձեր խոսքերի աբսուրդությունը չեն հասկանո՞ւմ, մտածում են, որ մինչև 2018 թվականի ապրիլը ամեն ինչ իդեալական էր լինո՞ւմ, թե՞ չեք հիշում՝ ինչ էր հեղափոխությունից առաջ ասում ձեր նախագահը»,- նկատեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է հասկանա, որ ՀՀ ժողովուրդը ապուշ չէ և ամեն ինչ լավ տրամաբանում է։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: