ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների

: Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Հնդկաստանից, Իրանից, Չեխիայից, Բելառուսից։
Ներկաներին ողջունել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը։
 
«Այս տարվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Գիտաժողովին մասնակցում են նշանավոր գիտնականներ, ովքեր կներկայացնեն գործող առաջատար դիտակներով և արբանյակներով ստացված վերջին արդյունքները: Հատկապես ուրախ ենք այս տարի կազմակերպել գիտաժողովը, քանի որ այն համընկնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի հետ: Անցած 80 տարիների ընթացքում մեր ակադեմիան խթանել և իրականացրել է հիմնարար և կիրառական հետազոտություններ տարբեր գիտական ուղղություններով», - ասել է Նարեկ Սահակյանը։
 
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է՝ Հայաստանը պատմականորեն հարուստ է գիտական նվաճումներով ու հայտնագործություններով՝ հատկապես աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում: Նա կարևորել է հայաստանյան գիտական հաստատությունների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին, ընդգծել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այդ հարցում:
«Կցանկանայի գործընկերության կոչ անել այն մարդկանց, որոնք այսօր այցելել են Հայաստան, որովհետև ակնհայտ է` հակառակ պարագայում երկիրը միայնակ չի կարող հասնել մեծ հաջողությունների: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի գիտության նորագույն ձեռքբերումներն առավել արդյունավետ ծառայեցվեն մարդկությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ԻԿՐԱՆԵՏ-ի՝ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակի դերը։ Նա նշել է, որ այս հեղինակավոր միջազգային գիտաժողովի անցկացումը կարևոր քայլ է աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև մասնակից բոլոր երկրներում։
ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին ռուս գիտնական, աստղաֆիզիկոս Մարատ Գլիֆանովին հանձնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի համար նախատեսված Մարսել Գրոսմանի անվան մրցանակը: Այս մրցանակը շնորհվել է Spektr-RG/eROSITA ռենտգենյան տիրույթի արբանյակը պատրաստելու և շահագործելու համար։
Գիտնականները գիտաժողովի ընթացքում կներկայացնեն զեկուցումներ ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական ուղղությունների վերաբերյալ։ Նաև կներկայացվեն խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները` «James Webb Space Telescope», «eROSITA», «Five-hundred-meter Aperture Spherical radio Telescope», «MAGIC», «CTA», «IceCube», «IXPE», «LHAASO», «HXMT» և այլն։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունիս 13, 2023 - 11:03

կոդ: 245911

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: