ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի ԱԳՆ խոսնակ. Եռյակ կղզիները Իրանի անբաժանելի և հավերժական մասն են

Արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների հայտարարությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Իրանական երեք կղզիներ՝ Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները Իրանի տարածքի անբաժանելի և հավերժական մասն են»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին անդրադառնալով  ԻԻՀ տարածաշրջանային ռազմավարությանը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման  կապակցությամբ հիմնական քաղաքականությանը  և հարևանության սկզբունքի զարգացմանը, հույս է հայտնել,որ տարածաշրջանի երկրներն իրենց հայացքը ուղղելով դեպի ապագան և  հեռու մնալով անցյալի ավանդական գրականությունից՝ տարածաշրջանում նոր շրջանակներ կստեղծեն համագործակցության համար»:
Վերջին ամիսներին տարածաշրջանի զարգացման գործընթացը համարելով խոստումնալից և այս տարածքի բոլոր երկրների շահերի շրջանակներում, Քանանին հավելել է, -«Պարսից ծոցի երկրները հավաքական պատասխանատվություն ունեն տարածաշրջանի շահերը առաջ տանելու համար, իսկ Իրանը միշտ աջակցել է որպես տարածաշրջանային գործընկերների՝ այս տարածաշրջանի երկրների երկխոսությանը և համագործակցությանը»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն անտեղի է համարել  Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հայտարարությունը և պարզաբանել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ելնելով իր իրավունքներից ու պարտականություններից՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և. Համապարփակ երաշխիքների համաձայնագրի՝ իր միջուկային խաղաղանպատակ ծրագրին հետևում է  հարակից երկրների  և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության միջոցով:
Քանանին ընդգծել է, -«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ իր վճռակամությունն է հայտնում համագործակցելով Պարսից ծոցի Համագործակցության խորհրդի իր հարևանների և եղբայրների հետ ՝ կայուն, անվտանգ, ապահով ու բարգավաճ տարածաշրջանի հասնելու համար»: 
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների չորս փուլ է անցկացվել։ Բանակցությունների վերջին փուլում որոշ քայլերի գործադրման շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Երկու  երկրների միջև տեխնիկական և մասնագիտացված պատվիրակությունների փոխանակումը  կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության մի մասն է։
Քանանին հավելել է,-«Մենք կարծում ենք, որ լարվածության վերահսկման հետ կապված մեր ձեռնարկած դիվանագիտական ​​միջոցառումների արդյունքում դրական արդյունքի ենք հասել, և այժմ բանակցությունների փուլում ենք՝ լարվածության փուլից նոր փուլ անցնելու և Ադրբեջանի գործունեությունը  Իրանում վերսկսելու համար»։ 
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: