ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻԻՀ առաջնորդ.ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը պետք է պահպանվի

Այաթոլլահ Խամենեին ընդգծելով Իսլամական խորհրդարանի ռազմավարական գործողության օրենքի իրականացման անհրաժեշտությունը, հստակեցրել է,-«Երաշխիքների համաձայնագրի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը պետք է պահպանվի»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր երկրի միջուկային արդյունաբերության գիտնականների, մասնագետների, փորձագետների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով միջուկային զարգացումների ազդեցությունը մարդկանց կյանքում շոշափելի դարձնելու համակողմանի ջանքերը, ասել է.-«Միջուկային շատ կարևոր արդյունաբերության տեղայնացումը ցույց է տալիս Արևմուտքի ձախողումը և արևմտամետների նվաստացումը, որոնք  փորձում էին նսեմացնել  ժողովրդին  և երկրում  թուլացնել աշխատանքի ու հույսի ոգին»։
Մեծարգո  առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի  փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սուտ  անվանելով «Իրանում միջուկային զենք արտադրելու վախի» մասին Արևմուտքի պնդումը, հավելել  է,-«Նրանք իրենք էլ գիտեն, որ մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ։Ինչպես,որ ԱՄՆ-ի  հետախուզական հանրությունը մի քանի անգամ, այդ թվում՝ վերջին ամիսներին, խոստովանել է այն փաստը, որ որևէ նշույլ չկա Իրանի՝  միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ ընթանալու վերաբերյալ»:
Այաթոլլահ Խամենեին զանգվածային ոչնչացման զենքերի (լինի միջուկային, թե քիմիական) արտադրությունն իսլամի դեմ համարելով ասել է,-« Եթե ​​այս իսլամական հիմքը չլիներ, և մենք միջուկային զենք արտադրելու կամք ունենայինք, դա կանեինք, և թշնամիները ևս գիտեն, որ չէին կարող մեզ կանգնեցնել»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է,-«Իրանի Միջուկային արդյունաբերությանը հակադրվելու թշնամիների իրական պատճառը՝ «Իրանի ժողովրդի առաջընթացն է: Նրանք փաստորեն դեմ են Իրանի ժողովրդի առաջընթացին: Այս արդյունաբերությունը տարբեր ոլորտներում երկրի և  ժողովրդի զգալի առաջընթացի բանալին է: Փաստորեն թշնամիները վախենում են,որ մյուս ժողովուրդները հետևեն  Իրանի  օրինակին»:
Նա այնուհետև ասաց. -«Միջուկային կողմերը և  ՄԱԳԱՏԷ-ն շատ խոստումներ տվեցին այս տարիներին, որոնք չկատարվեցին, և մենք հասկացանք, թե ում և որտեղ պետք է վստահենք, կամ չվստահենք, և այս խնդրի ըմբռնումը շատ կարևոր է ժողովրդի համար: Ինչպես,որ  մենք շատ տեղերում հարված ենք ստացել այս հարցին ուշադրություն չդարձվելու համար»։
Այաթոլլահ Խամենեին անհրաժեշտություն համարելով աշխարհում տարածված ցածր հզորությամբ էլեկտրակայանների ստեղծման վրա աշխատելը, ասել է,-«Տարբեր բաժիններում երկրին անհրաժեշտ են նման էլեկտրակայաններ»:
Ընդգծելով, որ Ատոմային էներգիայի կազմակերպությունը չպետք է ընթացք տա դիմացի կողմերի իրականությանը չհամապատասխանող պնդումներին և բռնի պահանջներին, մեծարգո առաջնորդը հավելել է,-«Մի՛ ընդունեք  զոռբայական պահանջներ,ոչ էլ պատահական ու իրականությանը չհամապատասխանող պնդումներ, թե իբր այսինչ պահին այսինչ բանն եք արել»:
parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: