ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց

ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Դատարանը, սակայն, պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթանում է Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստը, որն անցկացվում էր դռնփակ ռեժիմով: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Գայանե Հակոբյանի պաշտպանները տեղեկացրել էին, որ իրենց ու իրենց վստահորդի միջև դիրքորոշման փոփոխություն է եղել, և այլևս չեն իրականացում Գայանե Հակոբյանի շահերի պաշտպանությունը:
 
 
Մինչ այս դատական նիստը Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը ևս դադարեցրել էին իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին:
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, «Որդիների կանչ» ՀԿ անդամներն իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Այնուհետև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդեց, որ ստացել է հաղորդում վարչապետի որդուն առևանգելու փորձի վերաբերյալ, որից հետո հրապարակեցինք կադրեր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում այն մեքենայից, որով փորձել էին նրան առևանգել:
Ավելի ուշ արդեն ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի մասին՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:
Այս գործով Աշոտ Փաշինյանը ճանաչվել էր տուժող, Գայանե Հակոբյանն իրեն հասեցագրված մեղադրանքը չէր ընդունում:
Աշոտ Փաշինյանին առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր:
 
Այնուհետև Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով: Նույն օրը՝ հունիսի 5-ին, դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։ 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: