ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թրամփին նոր մեղադրանքներ են առաջադրվել. «լրտեսության և փաստաթղթերի ոչնչացման համար» նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ են առաջադրվել՝ կապված Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի պետական փաստաթղթերի հետ աշխատելու հետ, այս մասին հայտնում են մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ։

Թրամփն իր սոցիալական ցանցերում հաստատել է, որ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է իր փաստաբաններին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, և որ երեքշաբթի օրը նրան կանչելու են Մայամիի դաշնային դատարան։

«Բայդենի կոռումպացված վարչակազմը տեղեկացրել է իմ փաստաբաններին, որ ինձ մեղադրանք է առաջադրվել, ըստ երևույթին, արկղերի բեմադրության հետ կապված»,- գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում։ Մեղադրական եզրակացությունն առայժմ գաղտնի է պահվում, սակայն CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, նշում է, որ այն պարունակում է բազմաթիվ քրեական մեղադրանքներ, և Թրամփը կլինի առաջին նախկին նախագահը, ով կկանգնի  դաշնային դատարանի առաջ։

Նրան արդեն առանձին մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքում 2016 թվականին դերասանուհու լռության դիմաց վճարելը թաքցնելու համար: Քննությամբ պարզվել էր, որ Թրամփը տասնյակ հազարավոր դոլարներ է վճարել ամերիկյան պոռնոաստղ Սթորմի Դենիելսին՝ վերջինիս հետ ունեցած ենթադրյալ սեռական կապի մասին լռության դիմաց։ Ըստ քննության՝ Թրամփն այդ գումարները վերցրել էր նախընտրական հիմնադրամի բյուջեից՝ որպես իրավաբանական ծառայության դիմաց վճար։ Նա այս գործով իրեն մեղավոր չի ճանաչել։

Արդարադատության նախարարությունը հետաքննում է Թրամփի գործունեությունը 2022 թվականի սկզբից՝ այն բանից հետո, երբ գերատեսչությունն իմացավ, որ նա հարյուրավոր գաղտնի պետական փաստաթղթեր է պահել Ֆլորիդայի իր նստավայրում և խափանել դրանք հետ բերելու փորձերը։

Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ նախագահական փաստաթղթերը պատկանում են կառավարությանը և պետք է ի պահ հանձնվեն Ազգային արխիվին, երբ նախագահը հեռանա պաշտոնից: Բայց Թրամփը հարյուրավոր փաստաթղթեր է վերցրել Սպիտակ տնից և մաքսանենգ ճանապարհով տեղափոխել իր Մար-ա-Լագոյի նստավայր:

Ընդհանուր առմամբ դատախազները Թրամփից առգրավել են ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ։ Նրանք ունեին գաղտնիության տարբեր մակարդակներ՝ գաղտնիից մինչև հույժ գաղտնի: Փաստաթղթերը ստացվել են տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ԿՀՎ-ից, ՀԴԲ-ից և Ազգային անվտանգության գործակալությունից: Թերթերն անդրադարձել են ազգային անվտանգության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Չինաստանի և Իրանի հրթիռային ծրագրին:

Մեղադրական եզրակացությունը դեռ գաղտնազերծված չէ, սակայն ՀԴԲ-ի հրամանը բացահայտում է օրենսդրությունը, որը կարող էր խախտվել: Առաջինը լրտեսության մասին ակտն է, որն արգելում է «ազգային պաշտպանությանն առնչվող տեղեկատվության» չարտոնված փոխանցումը կամ պահպանումը, ինչպիսիք են պետական գաղտնի փաստաթղթերը:

Մյուսը ներառում է դաշնային հետաքննությանը խոչընդոտելը՝ փաստաթղթերի ոչնչացման, փոփոխման կամ կեղծման միջոցով: Այս օրենքների խախտումները պատժվում են 10-20 տարվա ազատազրկմամբ։ Թրամփը հերքում է փաստաթղթերի հետ կապված որևէ ապօրինություն՝ հետաքննությունն անվանելով «վհուկների որս», որը կոչված է տապալելու իր վերընտրվելու հայտը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: