ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս բարդ տարածաշրջանում Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, նաեւ՝ եվրոպական արժեքների խարիսխ. Միխայել Ռոթ

Այս բարդ, դժվարին տարածաշրջանում Հայաստանը թեև երիտասարդ ժողովրդավարական պետություն է, բայց նաև եվրոպական արժեքների և կայունության խարիսխ է և որպես արժանի հարևան՝ ԵՄ-ին:

Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
 
 
«Այսօր այստեղ եմ որպես Հայաստանի բարեկամ և իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին, որը երկար տառապանքներից հետո, ի վերջո, մեծ փորձություններով պետք է անցնի և կարիք ունի ընկերների, բարեկամների: Մեր այցը նաև դրա խորհրդանիշն է: 
Ցավոք, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի ավտորիտար ռեժիմների և դրանց կողմից իրականացվող քաղաքականության: Մասնավորապես, այստեղ կնշեի Ռուսաստանը, բայց մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ժողովրդավար մի երկիր, որը ցանկություն է հայտնել ժողովրդավարական ճանապարհով միանալ քաղաքակիրթ աշխարհին»,- ասել է նա:
Զրույցի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռոթը նշել է, որ Հայաստանի կառավարությունը  խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանի նկատմամբ՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն իր երկրում ազատ և անկախ ապրելու ցանկություն ունեցող հայ ժողովրդի:
«Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է հայ հանրության մեջ հարուցել մտահոգություններ և դժգոհություններ: Մենք նաև անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները և շարժվելու նաև այս ուղղությամբ:
Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերն իր հերթին ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է խաղության հաստատման գործընթացին այս տարածաշրջանում: Մեր հանձնառությունն է երկարատև խաղաղություն և ազատություն ապահովել ձեր երկրին ու քաղաքացիներին այս տարածաշրջանում»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունիս 8, 2023 - 10:45

կոդ: 245712

Եվրոպա

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: