ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
FlyOne Armenia ավիաընկերության չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական ամուր կապերը․ Արամ Անանյան

Չորեքշաբթի հունիսի 7-ին առավոտյան, Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանի մամլո ասուլիս իրանական ԶԼՄ-ների և Թեհրանում աշխատող հայկական լրատվական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին Իրանում ՀՀ Դեսպան Պրոֆ Արսեն Ավագյանը, դեսպանատան դիվանագիտական անձնակազմը, FlyOne Armenia ավիաընկերության առևտրական հարցերով տնօրեն Հայկ Հակոբյանը և Maysun Tour & Travel Agency  (FlyOne Armenia  ավիաընկերության   ներկայացուցիչ Իրանումգործադիր տնօրեն Մոհամմեդ Մոհամմեդին։
 
Անդրադառնալով  հունիսի 6-ին Թեհրան-Հայաստան թռիչքների մեկնարկին, FlyOne Armenia  ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն մամլո ասուլիսում ասաց. «Երևան-Թեհրան ուղիղ չվերթները ջերմորեն են ընդունվել։ Մեր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում 20 ուղղություններով՝ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլն»։
 
Հունիսի 7-ին Թեհրանում ՀՀ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ FlyOne Armenia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը  լրագրողներին բացատրեց Իրանի և Հայաստանի միջև թռիչքների ընթացքը և նշեց, որ FLYONE ARMENIA hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը:

Անանյանը հավելեց Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Անանյանը հավելեց. «Թեհրանի չվերթը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի և այն դիտարկվում է որպես ռազմավարական զարգացման յուրատեսակ քայլ։ Նոր չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ամուր կապերը»։

Անդրադառնալով Թեհրանում ՀՀ դեսպանության ջանքերին, նա ասաց. «Այս թռիչքների ձեռքբերումներից են մշակույթի և քաղաքակրթության մերձեցումը և զբոսաշրջության ոլորտի խթանումը»։
Անանյանը հավելեց. «Fly One-ի նավատորմը բաղկացած է Airbus 319 ինքնաթիռներից։ Բոլոր ինքնաթիռները նոր են և ունեն անվտանգության ամենաբարձր չափանիշներ»։

Fly One ընկերության տնօրենների խորհրդի նախագահն այս հանդիպմանը ի պատասխան Iran Press-ի թղթակցի հարցին՝ կապված Իրանի այլ քաղաքներից այս թռիչքի հնարավորության հետ, ասել է. «Fly One ընկերության երկարաժամկետ նպատակներում, բացի Թեհրանը դիտարկվում են նաև այլ քաղաքներ՝ Սպահանը, Թավրիզը և Քիշ կղզին, որոնք կուսումնասիրվեն»։

Պատասխանելով «Հայազդ» լրատվական կայքի հարցին, որ Fly One ընկերությունը դեպի ԵԱՏՄ երկրներ և Եվրոպա ապրանքափոխադրման և օդային տրանզիտի ծառայություններ նաև մատուցում է իրանական և հայկական գործարարական ընկերություններին, Անանյանն ասաց «Ներկայումս տուրիստական և ուղևորական թռիչքների կողքին ընկերությունը զբաղվում է օդային ապրանքների փոխանակման աշխատանքով, բայց դեռ չկա կոնկրետ ապրանքափոխադրման թռիչքներ, սակայն ընկերությունը քննարկում է այդ հնարավորությունը ևս ապագայում ավելացնել իր օդային նավատորմի ծառայությունների ծրագրում»։ 

նանյանը պարզաբանեց. «Մենք փորձում ենք ուղևորափոխադրումներին զուգահեռ ունենալ բեռնափոխադրումներ, և մոտ ապագայում այդ հարցը կընդլայնվի նաև Եվրասիական տարածաշրջանում»։ 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: