ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻՄԱՄ  ԽՈՄԵՅՆԻ

Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվեց նոր տարեգրություն:

Դժվար է մեկ մարդու մեջ և՛ հեղափոխական խոշոր գործչի, կրոնական խորաթափանց մտածողի, և՛ հուզառատ բանաստեղծի տեսնել: Իմամ Խոմեյնին 16-18 տարեկանից է տարվել քնարերգությամբ: Նրա գազելներն ու քառյակներն ընթերցելիս համոզվում ես, որ նա և՛ երևելի բանաստեղծ է, և՛ կրոնի՝ միաստվածության ու հանդերձյալ աշխարհի քաջ գիտակ: Հաֆեզի նման, Խոմեյնին ձգտում է դեպի վեր, դեպի բարձրյալը՝ Արարիչը: Սկիզբ առնելով նյութական աշխարհից՝ նրա ստեղծագործությունները խորանում են հոգևորի, երկնայինի մեջ: Խոմեյնու ներկայացվող քառյակներն ու գազելները բնագրից թարգմանել է ՀՐԱՅՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
Դերվիշների սրտի համար դու դարման ես մի ամոքող,
Դու ես նրանց օգնող փերին, հանգույցների կապը բացող,
Սար ու ծառի ու գեղանու պատկերը վառ անզուգական:
Սա է բոլոր դերվիշների կյանքի հասույթը սիրտ գերող:
* * *
Ինձ պատիվ է, որ գութ հայցող ես քո մուրացիկը լինեմ,
Եվ անձնուրաց իմ կամքով գամ, քո ստրուկն ու գերին լինեմ:
Քո զայրույթից հողմացրիվ ու խռովքդ տանող լինեմ
Եվ աղեղից լարված նետին անզուգական թիրախ լինեմ:
* * *
Հոմա թռչուն, դու իմ գլխին քո փառավոր շուքը ձգիր,
Դե շուտ հասիր ինձ օգնության, էությանս հովան կացիր,
Եվ այն շղթան, որ քմահաճ ընկել է իմ պարանոցին,
Ով իմ անգին, դու մի ստոր, անարժանի վզին գցիր:
* * *
Բարեպաշտ չես, բարեպաշտի բարքերի մեջ մի՛ մանրացիր,
Հուսախաբ ես, կենսուրախին քեզ պես
անհույս դու մի՛ կարծիր:
Բաց աչքերդ խանր քնից, ով դու լքված մարդ միայնակ,
Եվ արթնամիտ մարդկանց քեզ պես խոր քնի մեջ
դու մի՛ կարծիր:
* * *
Մի էջ բացիր, որ աննման տեսքիդ գովերգողը լինի,
Դեմքիդ փարված փունջ մազերիդ առաջին ներբողը լինի:
Խոր ու խորունկ իմաստնություն, յա՛ր իմ, ծալիր,
տոմար արա,
Մի ակնարկ տուր, որ ճամփեն ինձ՝ քեզ մոտ հասցնողը լինի:
* * *
Խենթի նման խիզախ եղիր, կապ, կապանքից ազատվիր,
Սիրամարգի տեսք ընդունած սև ագռավին պարսավիր:
Անմիտ մարդուն մի՛ հարցրու խելոք սրտի հալից,
Բռնության ու խելքին սովոր մարդկանց գտիր՝ տարբերիր:
* * *
Տիրոջ ցուցմունքից բացի, ուրիշ ի՞նչ ճամփով գնաս,
Նրա գովքը ասելիս ինչպե՞ս անխոս դու մնաս,
Ամեն մի մաղթանքը քո, նրա գովքն է արժանի,
Ով իմ ընկեր, դե արթնացի՛ր, հերիք է քնած մնաս:
* * *
Զարթնի՛ր, ընկե՛ր, սթափվի՛ր խորը քնից միալար,
Նայի՛ր հոգյակիդ դեմքին՝ ակնապիշ ու սիրահար:
Խոր քնի մեջ ինքնամփոփ դու կմնաս առանձին,
Ու աչքերդ էլ չեն տեսնի բորբ արևը հրավառ:
* * *
Պողպատից է սիրտը քո, իմ հառաչից չի մեղմի,
Այրվող սրտիս ողբը քեզ չի ջերմացնի մտերիմ:
Պարանոցիդ հագել ես դու տանջարար մի մանյակ,
Ցավակցի՛ր ինձ տեսնելուց, գեթ ամոթից կարմրի:
* * *
Քո աչքերն ու արեգակը համեմատեմ իրար ինչպե՞ս
Կամ թե յարին հիշող սիրտը՝ մունջ սրտի հետ,
ասա ինչպե՞ս,
Փոշեխառն մարմնով այդպես դու երկնավոր չես դառնա,
Հողն ու երկրի տիրոջ գահը համեմատեմ իրար ինչպե՞ս:
* * *
Սիրո զավակն եմ, գինու գավաթի որդեգիրն եմ ես,
Ի սեր սիրուհու զոհվելու պատրաստ հարբեցողն եմ ես:
Գինետան գերի ու գինարբուքի ողջակեզ դարձած,
Ծեր պանդոկտիրոջ պալատի հմուտ հին ծառան եմ ես:
Յարս գրկիս մեջ, բայց բաժանումի պահից սրտաբեկ,
Խոսքով կարոտյալ ու լքյալ ժամի զղջացողն եմ ես:
Տնանկ ու անգործ ապրում եմ,
սակայն կյանքին համակերպ,
Անանուն, սակայն համբավի ձգտող անանունն եմ ես:
Սուֆի, արեֆի ու դերվիշի հետ անհաշտ կռվի մեջ,
Ուսմունք ու խոսքի և իմաստության ոխերիմն եմ ես:
Դպրության շեմից հեռու, մեկուսի, մարդկանցից անջատ,
Գիտունի խոսքից զրկված, ամբոխի ատելին եմ ես:
Ընչաքաղց, ագահ մարդկանցից երես շուռ տված, խռով,
Անէության հետ առաջին օրից մտերիմ եմ ես:
* * *
Ես գինեմոլ եմ, յարի գովասանք ինձնից մի՛ ուզիր,
Համր եմ մտացիր, մտացիր համրից խոսքեր մի՛ ուզիր:
Ես, որ տարված եմ խելքիս կուրությամբ,
ինքնամփոփ, անջատ,
Ինձ նման կույրից այց, այցելություն երբեք մի՛ ուզիր:
Թախծոտ աչքերդ ինձ էլ ակամա դարձրել են տկար,
Զառանցանքից զատ, հիվանդից ուրիշ դու խոսք մի՛ ուզիր:
Մի՛ նստիր շրջիկ ղալանդարի հետ, իսկ թե նստեցիր,
Նրանցից հրաշք, ուսմունք ու խրատ, խորհուրդ մի՛ ուզիր:
Արբած եմ ես քո սիրո թունդ գինուց, ինձ պես արբածից
Աշխարհը տեսած իմաստունի խելք ու միտք մի՛ ուզիր:
grakantert.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: