ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էդուարդաս Մեժելայտիս | Մարդասիրական պոեզիա

Հայաստանն անսահմանափակ պոեզիայի երկիր է: Եվ որքան խորանում ես նրա բիբլիական պատմության խորքում ու ծանոթանում այս երկրի առասպելական մանրամասներին, այնքան լավ ես հասկանում, թե ինչու է այստեղ պոեզիան անսահմանափակ:

Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Համո Սահյան և ինձ համար սիրելի դարձած շատ այլ բանաստեղծներ, որ գրել են հայկական արևի տակ, ես նրանց հենց այդպես էլ պատկերացնում եմ. բիբլիական Արարատ լեռան՝ այստեղ գոյություն ունեցող յուրահատուկ կանաչի, արևի յուրահատուկ դեղինի ու երկնքի յուրահատուկ կապույտ ֆոնի վրա: Այդ ֆոնի վրա նրանք Նոյյան աղավնու նման իրար են փոխանցում ձիթենու ճյուղը՝ որպես պոետական գրիչ, ու շարունակվում իրար մեջ՝ որպես անսահմանափակ պոեզիա արարողներ:
Յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով և հոգեկան հաղթանակով: Հայաստանը անսահմանափակ առասպելների երկիր է: Ուստի հոգեկան հաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ իրար:
Առասպելներից ծնված հոգեկան հաղթանակների գոյությունը ես ավելի կոնկրետացված զգացի, երբ ես ծանոթացա Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ: Ես անմիջապես զգացի, որ նա հենց այսպես գրող լինելու համար և համառ ջանքերով չի ստեղծագործել: Հարյուրամյակներ գուցե թե նաև հազարամյակներ շարունակ նրա գրչի համար պատմական մշակութային ու հոգևոր հող է նախապատրաստվել: Ռ. Դավոյանը ժառանգորդ է: Առասպելից ծնված բանաստեղծականությամբ հարուստ ազգի ժառանգորդը: Ստացել է ժառանգություն Նարեկացուց: Գենետիկորեն ու հոգևոր ոլորտներով նրան է անցել Նարեկացու փիլիսոփայական միտքը: Եվ եթե Նարեկացու առասպելական կյանքն ավարտվել է ֆիզիկական մահով, նրա ոգեղեն աշխարհը հաղթել է մահին, քանի որ կասկածից վեր է, որ անցել է, շարունակվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մեջ: Նարեկացու ոգու աշխարհը մահ չի ճանաչել, քանի որ մահից շատ մեծ ընդգրկումներ ունեցող սիրո աշխարհ է այն: Ահա թե ինչ է շարժել նաև Ռազմիկ Դավոյանի գրիչը՝ Սերը մարդկության և մոլորակի ներդաշնակ գոյության նկատմամբ:
Մարդասիրական պոեզիայի մեջ անչափելի մեծություն է Պարույր Սևակը, որի հետ ես շատ հետաքրքիր ծանոթություն ու բարեկամական հարաբերություններ ունեցա: Սևակի անձն ինձ մշտապես ինչ-որ անտիկ բան է հիշեցնում: Այս զարմանալի պոետիկ երկրում ես սևակյան անտիկ գեղեցկության, ռեալականության կողքին գտա մի բոլորովին ուրիշ գեղեցկություն՝ Ռ. Դավոյանի պոեզիան, որի գեղեցկության փայլն ասես իջնում է երկնային ոլորտներից: Մարդկանց աշխարհն ու տիեզերական անսահմանությունն իրար մեջ տարածելու ամբողջական սիրո պոեզիա է Ռ. Դավոյանի պոեզիան: Ես չեմ կարող անտարբեր անցնել ու չհիանալ նրա այն տողերով, ուր բանաստեղծը, իր երկրային ներկայության մեջ իրեն մոլոր ուլի նմանեցնելով, ի վիճակի է ցրիվ գալ, տարածվել տիեզերքում, որպեսզի կարողանա ստանալ իր ամբողջական հավիտենականության մեջ գոյատևող ամբողջական պատկերը:
Ես այստեղ չեմ հիմա,
Ես ինձ փչեմ հիմա,
Խլածաղկի նման կանհետանամ օդում:
Սևակի ստեղծագործական լաբորատորիայում շռնդալից ձևով են աշխատել նրա սիրտն ու միտքը՝ խոսելով իրար հետ համահունչ ձևով: Դավոյանը լաբորատորիայում թրծված ոսկով մարդկային ոգեղեն ոլորտները զարդարելու, հենց այդ ոլորտներում էլ այն օգտագործելու ճանապարհ է հարթել:
Ի՞նչ կարող է անել բանաստեղծի սիրտը, միտքն ու ոգին՝ այդ եռամիասնությունը, երբ արդեն գիտի մարդկանց երկրում ճաշակվածի գինը, բնության վերընձյուղվելու գաղտնիքը, և ձգտում է դեպի հավերժություն: Նա կկանգնի ծառի առջև ու խնդրանքով կդիմի նրան, թե՝ «Բա՛ց կեղևդ, ծառ»:
Առ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ
Որպես փոքրիկ գարուն:
Հետո, երբ արդեն ձուլված կլինեն իրար, եռամիասնությունն այսպես՝
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհուն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:
Գոյություն ունի բանաստեղծական երկրաչափություն, որի գաղափարը շատ ճշմարիտ ձևով մեկնաբանել է Ալեքսանդր Բլոկը: Եվ այն, ինչ վերաբերում է բանաստեղծի ստեղծագործության երկրաչափական պատկերին, իր մեջ ներառում է բարության, լույսի և ազատության փիլիսոփայությունը: Հենց դրա հետ էլ այնքան համահունչ է Ռ. Դավոյանի պոեզիան:
Ուղղակի զարմանալի ու հրաշալի է այն, որ բլոկյան երկրաչափական եռանկյունին Ռ. Դավոյանի մոտ դրվում է մի բարեբեր ու երանելի մթնոլորտում, որի անունը Սեր է: Այսինքն՝ Ռ. Դավոյանի ստեղծագործական ամբողջականությունը սիրո հավաքական կերպարն է:
Պարույր Սևակը, որ մարդասիրության մի հսկա փարոս է, աշխատում է մարդասիրական այն լաբորատորիայում, ուր առավել մարդկային է դարձնում մարդուն, սիրտ է կապում սրտին, առանց հապաղելու՝ մերժում է սրտի վրա բույն գտած չարի՝ ստորի, կեղծիքի օջախները: Մարդասիրական սևակյան այդ հսկա փարոսից աչքը չկտրող Ռ. Դավոյանի ստեղծագործական աշխարհը, ուղեցույց լույսի գաղտնիքն իմացողի վստահությամբ, երջանկության համը ճաշակածի երանությամբ, կանչում է բոլորին՝ նավարկելու Սիրո ջրերում:
Ռ. Դավոյանը խորքով ազգային բանաստեղծ է: Թեև նա պատկերներ չի նկարել Հայաստանի մասին այդ վարպետորեն է արել Մարտիրոս Սարյանը, թեպետ բառային գունավորումներով չի պատկերել նրա քարերը, արևը, միրգը և այլն: Նա ազգի պոեզիային, անսահման գեղեցիկ ջրերին միացել է ազգի առասպելներից, հույսից, հավատից, ծնուդ առած գետակներով՝ ամրացնելով ոգեղեն կապի օղակները անցյալի ու ներկայի միջև:
Ռ. Դավոյանի պոեզիան ինձ համար բացահայտեց Հայաստան երկրի և տիեզերական անսահմանության ոգեղեն կապը: Ահա թե ինչ մեղրահաց է գենետիկորեն փոխանցվել նրան, որի վրա նա անընդհատ քաղցրություն է ավելացնում և դեռ պիտի ավելացնի:
Թարգմանությունը լիտվերենից   Ֆելիքս Բախչինյանի
granish.org


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: