ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղարաբաղի հակամարտությունն ազդեցություն է ունենում հազարավոր մարդկանց վրա. Դոքերթին՝ ՀՀ այցին ընդառաջ

ՄԹ դեսպանությունից հայտնում են, որ նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելիամրապնդելու նպատակով:
ՄԹ դեսպանությունից հայտնում են, որ  նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
 
Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո ԴոքերթինՀայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստումկոչ կանիԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Նա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելուառկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը:
Նա նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ։ 
Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպովներգրավվածությունն է բանակցություններում։
Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորում է ազատությունների պաշտպանությանն  ուբարեկեցության խթանմանը միտված ծրագրեր»: 
Երևանում գտնվելու ընթացքում նախարար Դոքերթին կվերահաստատի Միացյալ Թագավորության տևական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։ Վարչապետի և Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում նա կքննարկի նաև անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները։
Նա կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում, ինչպես նաև կընդգծիերկու երկրների տնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը։
Ի հավելումն, նախարար Դոքերթին հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի պատգամավորների և էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա կզրուցի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի, ներառյալ՝ բրիտանական կապեր ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարը կքննարկի ՄԹ-Հայաստան առևտրային կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսական զարգացման հնարավորությունները։
Նախարար Դոքերթին կծանոթանա ՀՀ Ազգային ժողովում հիմնված «Հետազոտական և վերապատրաստման կենտրոնի» և Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղվածծրագրերին։ Վերջիններս Բրիտանական կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի մաս են կազմում։ 2022թ․ Միացյալ Թագավորությունը գրեթե 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծրագրեր է ֆինանսավորել՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման օրակարգին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հումանիտար աջակցության ջանքերին նպաստելուց բացի, ՄԹ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն աջակցում են Հայաստանի «կանաչ» զարգացմանջանքերին, ապատեղեկատվության դեմ պայքարին՝ խթանելով ԶԼՄ-ների ինքնակարգավորումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունըոլորտի կարգավորման գործում, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման խթանմանը՝ երկխոսության խրախուսման, առողջ բանավեճի և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջմղման միջոցով:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: