Եղիշե Չարենցի բանաստեղծությունները իտալերեն են թարգմանվել

Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացել է «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը
Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ այսօր համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացել է «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը, որտեղ հավաքագրված են 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները՝ հայերեն բնօրինակների հետ համատեղ։
Նույն միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի նախաբանով։
Ելույթներով հանդես են եկել Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի ռեկտոր Անտոնելա Պոլիմենին, Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը, «Լա Սապիենցա» համալսարանի Հնագիտության դեպարտամենտի տնօրեն Ջորջո Պիրասը, «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի խմբագիր Դոմենիկո Պոլիտոն, Չարենցի երկերի թարգմանիչ Ալֆոնսո Պոմպելլան, «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» գրքի հեղինակ Լետիցիա Լեոնարդին, “Le Lettere” հրատարակչության ներկայացուցիչ Ֆիլիպպո Օռլանդոն և վերջում՝ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեն։
Վերոնշյալ հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանիը, Հասմիկ Վարդանյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ իտալահայ համայնքի ներկայացուցչներ, «Լա Սապիենցա» համալսարանի ուսանողությունը։
armradio.am
Նմանատիպ Լուրեր

Հունիսի 6-ին մեծն կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակն է
Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները անմար կանթեղ դարձան ոչ միայն հայրենական, այլև համաշխարհային երաժշտարվեստի համար: Նրա արվեստի անգնահատելի արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտումն էր, հայրենի բնաշխարհի ներդաշնակումը: Հենց միայն նրա «Սպարտակ» բալետը բավական էր նրան անմահների շարքին դասել:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ Թումոյի այգում
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է վայելելու մայրաքաղաքում կայանալիք բացառիկ բալետային երեկոները:

Առաջին անգամ թավջութակահար Hauser-ը հանդես կգա Երեւանում
Հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգը:

Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ
Իրանական ժամանակակից պոեզիայից նմուշներ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ։

Մ. Նալբանդյանը նրան համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից
Պերճ Պռոշյանը ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:

ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆԻ
Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ Իրանում հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվեց նոր տարեգրություն: