ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս աշխարհահռչակ հայուհուն անվանում էին օվկիանոսի տիրուհի

Նրան տարբեր անուններով էին կոչում՝ օվկիանոսի տիրուհի, շրջազգեստով Մագելան, օվկիանոսի առեղծվածային տիկին: Նա իր նպատակասլացությամբ և համարձակությամբ շատ կարծրատիպեր կոտրեց կանանց մասին:

 «Զարմանահրաշ կին էր, կարծում եմ  նրա կոչումն էր ջախջախել մարդու ստեղծագործական խիզախումների ու ձգտումների ճանապարհին ծառացած խնդիրները: Անիտան կատարելություն էր»:
 
Ֆրանսիացի օվկիանոսագետ
Ժակ Իվ Կուստո
 
 
 
124 տարի առաջ այս օրը ծնվել է ազգությամբ հայ բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ և լուսանկարիչ Անիտա Կարագոշյան Կոնտին։
 
Նրան տարբեր անուններով էին կոչում՝ օվկիանոսի տիրուհի, շրջազգեստով Մագելան, օվկիանոսի առեղծվածային տիկին:
 
Հայերից քչերը գիտեն այս աշխարհահռչակ հայուհուն, աշխարհում՝ շատերը, Ֆրանսիայում Անիտայի պատվին գրադարան, դպրոցներ են բացվել, որտեղ երեխաներին ծանոթացնում են օվկիանոսագիտության, ձկնորսության և բուսական աշխարհի հետ: Անիտայի անունով Ֆրանսիայում նաև փողոց և բուլվար են անվանակոչել:
 
Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդում է ամբողջ Եվրոպայով, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվում է սերը ծովի և գրքերի հանդեպ։
 
Կարագոշյանների արմատները Կոստանդնապոլսում էին, նրանք հաճախ էին այցելում բարեկամներին: Հորեղբայրը՝ Սարգիս Կարագոշյանը Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյա էր, Բոսֆորի ափին շքեղ ամառանոց ուներ:  Անիտան հիշում է՝ 12 տարեկան էր երբ ծնողների հետ այցելեց հորեղբոր՝ պալատի նմանվող ամառանոց: Այդ ժամանակ Բոսֆորն առանձնակի գույներով է դրոշմվում  աղջկա մտապատկերում:
 
 
1914 թվականին՝ պատերազմի սկզբին, Կարագոշյանների ընտանիքն ապաստան է գտնում Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրում է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թ. կատարում է իր առաջին լուսանկարները Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։
 
Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանը բնակություն է հաստատում Փարիզում։ Մասնագիտանում է որպես գեղարվեստական կազմարար և հասնում հաջողության։ 28 տարեկանում ամուսնանում է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ և դառնում՝ Անիտա Կոնտի։ Անիտան սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացնում ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։
 
 
Այդ տարիներին Ֆրանսիայի օրենսդրությամբ կանանց, առավել ևս ամուրի, արգելված էր մասնակցել ծովային գիտարշավների: Բայց՝ Անիտայի նպատակասլացությունն ու համարձակությունը կոտրում են բոլոր արգելքները:
 
Երիտասարդ աղջնակը որպես կրտսեր նավաստի աշխատանքի է անցնում ծանոթ նավապետի ձկնորսական նավի վրա: Հիշում էր. «Օձիքիս մինչև վերջին կոճակը կոճկած սպիտակ վերնաշապիկով, պատշաճ հագուստուվ կանացի տեսք բոլորովին չունեի, ես մի երիտասարդ տղայի էի նման»:
 
Անիտան անձամբ էր ձևավորում ու փորանկարներով զարդարում իր գրքերի կազմերը:  «Գրքի կազմը շատ կարևոր է, քանի որ ստեղծագործության ներքին բովանդակության արտաքին դրսևորումն է: Դա իմ հոգու պահանջն է, ինչը ժառանգել եմ Ոսկան պապիցս, նա արվեստի ստեղծագործությունների հմուտ կազմարար էր», -գրել է նա:
 
 
Չնայած Անիտան ռազմածովային նավատորմում չեր, բայց երկրորդ աշխարհամարտի ժամանակ ստանում է հույժ գաղտնի առաջադրանք: Գերմանացիները հյուսիսային ծովում մագնիսական ականներ էին տեղադրել, Անիտան պետք է գտներ այդ ականներն ու վնասազերծեր:  Տաղանդավոր հայուհին պատվով է կատարում առաջադրանքը, հայտնաբերում և ոչնչացնում է այդ ականները, և դեռ մի բան էլ ավելին, նոր մոտեցումներ է առաջարկում, թե ինչպես հետագայում անվնաս շրջանցել ծովային ականները:
 
Ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ 1941-1943 թվականներին ձկնորսանավով ուսումնասիրություններ է անում Աֆրիկայում՝ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, բացահայտում ձկների նոր տեսակներ։
 
Անիտայի ուշադրությունը հանկարծ գրավում են շնաձկները: Ասում են՝ շնաձկան ծխեցրած միսը շատ համեղ է, իսկ լյարդում՝ զգալի քանակությամբ վիտամին A է պարունակվում: Անիտան փորձում է ստեղծել շնաձկների փորձարարական արդյունահանություն։
 
 
Երիտասարդության 10 տարին Անիտան նվիրում է Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի հետազոտությանը։
 
180 օր տևած հերթական ծովարշավի ընթացքում Անիտան հեղինակում է «Օվկիանոսը կերտողները» ծավալուն աշխատությունը, որն արժանանում է «Վիկինգ» մրցանակի: Անիտայի այդ վիթխարի աշխատությունը գիտական աշխարհն անվանում է օվկիանոսագիտության աստվածաշունչ:
 
Անիտան մի շարք պետությունների ծովային օրենսդրությունների հեղինակ է, աշխարհի տարբեր օվկիանոսագիտական ակադեմիաների պատվավոր անդամ: 1962 թ.-ին Ֆրանսիայում ջրարկվում է Անիտա Կոնտի անունով նավը:
 
Նա 80 տարեկանում ճամփորդում է Պորտուգալիայից Նորվեգիա, հետո՝ Ճապոնիա: Այդ ընթացում մարդկությանն է նվիրում ևս մեկ աշխատություն՝ «Օվկիանոսը, մարդը և կենդանիները» վերնագրով:
 
Անիտային շնորհվել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետի կոչում:
 
Կոնտին նաև բավական լուրջ հետաքրքրվեց լուսանկարչությամբ։ Նա ցուցահանդեսներ ունեցավ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և շատ այլ երկրներում:
 
 
Նա իր հետազոտությունները հրատարակել է բազմաթիվ գիտական ամսագրերում, մասնակցել բազում գիտաժողովների ու համագումարների և իր ողջ կյանքի պատմության ընթացքում պայքարել է ծովային աշխարհի պահպանման համար: օվկիանոսի թագուհին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, Սուրբ ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնենե քաղաքում։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: