ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ո՞վ է Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպը

Մայիսի 10-ին Խենթի, նույն ինքը Սամսոն Տեր-Պողոսյանի ծննդյան 172-ամյակն է: Նա 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազատագրական պայքարի ամենաինքնատիպ մարտիկներից մեկն է:

Սամսոն Տեր-Պողոսյանը 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազատագրական պայքարի ամենաինքնատիպ մարտիկներից մեկն է: Նրա ամբողջ կյանքն ու գործերն իր ժողովրդի խնդրին բոլորանվեր ծառայելն էր: Դրա շնորհիվ նա դեռեւս իր կենդանության օրոք հասարակության մեջ լայն ճանաչում ու սեր էր նվաճել եւ քանի որ հայրենասեր գրող Րաֆֆու «Խենթր» վեպի գլխավոր հերոս Վարդանի կերպարի նախատիպն է, մեր ժողովրդի երախտապարտ հիշողության մեջ դրոշմված է հենց այդ անունով՝ Խենթ:
 
Սամսոն Տեր-Պողոսյանր ծնվել է 1851 թ. Ապարանի գավառամասի Արագյուղում, որր 1830-ական թվականներին հիմնադրել էին Ալաշկերտի հովտի Արծափ գյուղից վերաբնակվածները, այդ թվում նաեւ նրա հայրր' քահանա Պողոս Տեր-Պողոսյանր:
 
 
Սամսոնը Գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի կազմում կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ 1877 թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել են Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը «խենթ» ձևանալով, գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից և բերդի վիճակի մասին տեղեկացնել Արշակ Տեր-Ղուկասովին։ Օգնության ուղարկված ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
 
Հետագայում 1903-1906 թթ. եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի պաշտոնակատար, իսկ 1906-1911 թթ.՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։
 
 
Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից գերեզմանատանը։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: