ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սեպտեմբեր 5-ին նշվում է Բարեգործության միջազգային օրը

Բարեգործության միջազգային օր, նշվում է սեպտեմբերի 5-ին։ Այն հռչակվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից 2012 թվականին։

2011 թվականին հունգարացիները առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել որպես բարեգործության օր։ Մայր Թերեզան դասվել է կաթոլիկ սրբերի շարքը։ Նա 1979 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մայր Թերեզայի ծավալած գործունեությունը ոգեշնչող օրինակ է եղել և շատերին միավորել անշահախնդրորեն բարի գործեր անելու, աջակցելու, նվիրելու, նվիրվելու գաղափարների ու գործերի շուրջ։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում, Հունգարիայի առաջարկով, ընդունվում է բանաձև և սեպտեմբերի 5-ը հռչակվում որպես Բարեգործության միջազգային օր : Որոշումը 44 երկրների կողմից հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին։

Նպատակը հանրության ուշադրության գրավումն է աղքատության եւ հումանիտար սուր խնդիրների հաղթահարման համար բարեգործական կազմակերպությունների եւ առանձին անձանց գործունեության վրա, իհարկե նաեւ նրանց աշխատանքի խրախուսումը եւ աշխարհում մարդկանց, հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մոբիլիզացումը կամավորական ու բարեգործական գործունեությանը մասնակցելու համար:

ՄԱԿ-ի կարծիքով՝ բարեգործությունը, որն օգնում է աշխարհի բոլոր երկրներում աղքատության վերացմանը եւ աղքատ մարդկանց հետ համերաշխության արտահայտումը նպաստում են տարբեր մշակույթների, կրոնների եւ քաղաքակրթությունների մարդկանց միջեւ երկխոսության հաստատմանը:

Աշխարհի տարբեր կողմերում նշվում է Բարեգործության միջազգային օրը։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ռեստորաններից առաջացած հասույթն ուղղվում է բարեգործությանը , կարիքավորներին օգնություն է բաժանվում։ 2014 թվականին որպես բարեգործության խորհրդանիշ՝ Բուդապեշտում, Ալբանիայի դեսպանի հրամանով, կերտեցին Մայր Թերեզայի արձանը և այն նվիրեցին Բուդապեշտի քաղաքապետարանին։

Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան ըստ որոշ տվյալների ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա Բոյաջիու):

Մայր Թերեզան դեռ տասնութ տարեկան էր, երբ որոշեց ընդունել կուսակրոնություն և ստացավ Թերեզա անունը: Հետագայում Հնդկաստանում նա հիմնեց գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը: Շուտով խմբի գործունեությունը դուրս եկավ Հնդկաստանի սահմաններից ու տարածվեց ամբողջ աշխարհում: 1979թ.-ին Մայր Թերեզան արժանացավ Նոբելյան մրցանակի «Կարիքավոր մարդկանց օգնելու համար»:

Մայր Թերեզայի խոսքերը առ այսօր բարություն են տարածում աշխահում: Վարակվենք այդ բարությամբ նաև մենք:

  • Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին:
  • Բացեք ձեր սիրտը և փորձեք նրանում սեր արթնացնել: Դրա համար հարկավոր է դադարել ուրիշների և ձեր մեջ միայն թերություններ ու սխալներ տեսնել:
  • Ոչ մի բանալի չկա երջանկության համար. դուռը միշտ բաց է:
  • Երբ դուք քննադատում եք մարդկանց, ձեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար։
  • Սիրեք և ձեր սերը թող նույնքան բնական լինի, որքան շնչառությունը։ Ոչինչ մի պահանջեք, ոչինչ մի անկանալեք։ Եթե ինչ-որ բան ձեզ տրվում է, երախտապարտ եղեք։ Իսկ եթե ոչինչ չի տրվում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։
  • Եթե դու բարի ես, մարդիկ կմեղադրեն, թե բարության դիմակի տակ հետամուտ ես եղել անձնական շահին: Միևնույն է՝ բարի մնա:
  • Պարտադիր չէ մեծ գործեր անել։ Կարելի է անել փոքր, բայց մեծ սիրով լցված գործեր։
  • Հիասթափվելով մի մարդուց՝ մի պատժեք մեկ ուրիշին դրա համար: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու կարողությունը։
  • Խրախուսանքի ու քաջալերանքի խոսքերը կարող են շատ կարճ լինել, բայց դրանք ունեն անվերջ արձագանք։
  • Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք։
  • Որքան շատ սեր, իմաստություն, բարություն կա ձեր մեջ, այնքան ավելի շատ եք դուք դրանք նկատում շրջապատող աշխարհում։
  • Ես երբեք չեմ միանա պատերազմի դեմ կազմավորված շարժմանը։ Կանչեք ինձ, եթե լինի շարժում հանուն խաղաղության։
  • Ամենամեծ աղքատությունը հոգու աղքատությունն է։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: