ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստրասբուրգում հայ պատվիրակները խոսել են միջազգային ատյանների որոշումները չկատարելու Բաքվի կեցվածքի մասին

Ստրասբուրգում շարունակվող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում թեև Արցախին ու Հայաստանին վերաբերող առանձին հարց ընդգրկված չէ, սակայն հայկական պատվիրակության անդամներն այլ քննարկումների ժամանակ անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման թեմային ու ներկայացրել իրավիճակը։

 Ժողովրդավարական գործիքները գնահատող զեկույցի քննարկման շրջանակում հայկական պատվիրակության անդամները խոսել են Բաքվի կողմից միջազգային ատյանների որոշումները չկատարելու մասին։ Թեման քննարկվելու է նաև երեկոյան նիստի ընթացքում։
Միջազգային ատյանների որոշումները չկատարելու քաղաքական հետևանքների հարցն այսօր կքննարկվի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում։ Այդ որոշումներն ակնհայտորեն անտեսելու Բաքվի վարքագծի  հարցը կբարձրացնի  հայկական պատվիրակությունը։ Պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի պատվիրակները գրանցվել են ելույթների համար
«Գիտեք, որ կան պետություններ, որ ռեկորդակիր են միջազգային դատարանների որոշումները չկատարելու առումով,  և այդ թեմայով զեկույց է քննարկվելու։ Շատ կարևոր է, որ ասամբլեան իր ուշադրության կենտրոնում է պահում դատարանների որոշումները չկատարելու քաղաքական հետևանքների հարցը։ Այսօր առավոտյան քաղաքական քննարկման ժամանակ հենց այդ մասին էր խոսվում, որ որոշումների չկատարումը ոչ թե տեխնիկական խնդիրներով է պայմանավորված, այլ  քաղաքական  որոշման հետևանք է։ Այսինքն՝ սա վերաբերմունք է, ինչին արձագանքում  է կառույցը զեկույցի տեսքով, և կտեսնենք թե ինչ զեկույց կներկայացվի»։
Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ–ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, բայց պատասխանատվության չի ենթարկվում՝ նախորդած քննարկմանն ասել է Հայաստանի պատվիրակը և հարցադրում արել՝  արդյո՞ք սա նշանակում է, որ առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք գործ ունենք երկակի ստանդարտների հետ։
«Ժողովրդավարական գործիքները գնահատող զեկույցի շրջանակում  անդրադարձել եմ տարբեր պետություններում ժողովրդավարական հետընթացի ու դրա բացակայության հարցին։ Ադրբեջանը չի ենթարկվում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումների,ն և հայկական պատվիրակությունը նաև գրավոր տեքստի վրա է աշխատում և ունի շատ աջակիցներ, մասնավորապես Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Բալկանյան երկրներից։ Նրանք բոլորը դատապարտում են ոչ միայն միջազգային ատյանների որոշումների չկատարումը, այլև Լաչինի միջանցքի արգելափակումը»։
Լաչինի միջանցքի արգելափակման հարցով առանձին զեկույց, Սոնա Ղազարյանի խոսքով,  կներկայացվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, բայց Հայաստանի պատվիրակները թեմային անդրադարձել են ելույթներով։
Ադրբեջանն արդեն պաշտոնապես է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ ապօրինաբար անցակետ տեղակայելով Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ նախօրեի իր ելույթում ասել է հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և հավելել՝ 120 հազար մարդ պատանդառվել է մի երկրի կողմից, որտեղ նրանց ատում են։  
«Եվ այս ամենը տեղի է ունեցել այն բանից մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ԼՂ հայերը ստիպված են կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ իրենց համար այլ բնակության վայր փնտրել»։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը նաև հետաքրքվել էր , թե երբ են Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Ոչ թե չեմ ցանկանում, այլ չեմ կարող ՝ պատասխանել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, նշելով, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: