ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ուղեգիծը և ստանձնել միջազգային նորմերի պահպանման պարտավորությունը․ ԵԽ պատգամավորներ

Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ️Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչև, ️ ️ Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները կոպտորեն չկատարելու մասին։

 Հայտարարությունը ստորև․
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ։ Սա կարող է ունենալ բացասական հետևանքներ և դիտարկվում է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը պարտավորեցրել է Ադրբեջանին «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունն ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և հումանիտար դժվարություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ՝ զգալիորեն խաթարելով խաղաղության հեռանկարները ։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրել իրավիճակը։
Կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ուղեգիծը և ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային պարտավորությունների ու նորմերի պահպանման պարտավորությունները: Եվրամիությունը նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով լուծել իրենց բոլոր տարաձայնությունները:
Ավելին, ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ նման գործողությունները ձեռնարկվել են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի նախօրեին ։ Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ հրահրող հռետորաբանության և ատելություն սերմանող և հաշտեցումը խոչընդոտող գործողությունների բոլոր դեպքերի նկատմամբ»:
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: