ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան-Իրան-Հնդկաստան քաղաքական խորհրդակցություններ. ինչո՞վ է կարևոր այս ձևաչափը տարածաշրջանի համար

Նախօրեին Երևանում կայացել են Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների առաջին եռակողմ քաղաքական խորհրդակցությունները։ Փորձագիտական դաշտում ողջունում են նման ձևաչափի գործարկումը․ դրա անհրաժեշտության մասին բավականին երկար ժամանակ խոսվում էր։ Փորձագետները համոզված են, որ այս ձևաչափը մեծ ներուժ ունի և հույս են հայտնում, որ դրա մակարդակն է՛լ ավելի կբարձրանա և հանդիպումներ կլինեն արդեն արտգործնախարարների մակարդակով, ինչը կմեծացնի ձևաչափի քաղաքական կշիռը։

Եռակողմ խորհրդակցություններում պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:
Հայաստանի արտգործնախարարությունը որոշ մանրամասներ է հրապարակել այդ հանդիպումից. «Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները»:
Իրանի ու Հնդկաստանի հետ Հայաստանում խոշոր տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցը վերջին մեկ տարում բավականին ակտիվ քննարկվում էր։ Մասնավորապես, խոսվում էր, որ Սյունիքի մարզը կարող կարևոր հանգույց է դառնալ, որը կկապի Չաբահար նավահանգիստը Սև ծովի հետ։
«Սա հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ թե՛ Իրանը, թե՛ Հնդկաստանը ունեն շահագրգռվածություն դրանում, որ նաև Հայաստանով անցնի այդ երթուղին։ Դա է հենց փաստում նաև այս եռակողմ ձևաչափով մեկնարկած հանդիպում-խորհրդակցությունները։ Հետևաբար հիմնական անելիքը, որ այստեղ կա, Հայաստանի վրա է՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումն է։ Իրանից և Հնդկաստանից կա  քաղաքական աջակցություն և ցանկություն, որ երթուղին անցնի Հայաստանով։ Մնում է՝ Հայաստանն իրականացնի իր անելիքները»,– կարծում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ 
Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը նկատում է, որ Արևմուտքին հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Իրանին ու Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված․
 «Դրական է, որ բանակցություններ են սկսվում, և Հայաստանի դերը կարևորվում է նման մեգածրագրերի մեջ, որոնք, բնականաբար, ի շահ Հայաստանի են։ Մենք, առհասարակ, բոլոր նման կողմերի հետ՝ դեպի բազմաբևեռություն արագ զարգացող գերտերությունների հետ, պետք է ակտիվորեն աշխատենք այսպիսի ծրագրերում մեր ներգրավվածությունը դրսևորելու համար»։
Ըստ փորձագետի՝ Չինաստանի միջնորդությամբ Սաուդիան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունների կարգավորումից հետո, Իրանի դերը տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում ուժեղանում է, ինչը չափազանց դրական է Հայաստանի համար՝ որպես հարևան երկիր։ Այս առումով, Արարատ Կոստանյանի գնահատմամբ, Հայաստանի ներգրավվածությունը կարևոր է նաև անվտանգային տեսանկյունից։
«Բնականաբար, սա ունի անվտանգության բաղադրիչ։ Իրանի դերն այսօր մեր տարածաշրջանում մեծանալու է, որը որպես մեզ բարեկամ, դաշնակից երկիր, ավելի տեսանելի է. ավելի լսելի է լինելու Իրանի դիրքորոշումը»,– շեշտում է Արարատ Կստանյանը։
Անվտանգային հարցերը էական նշանակություն ունեն նաև Հնդկաստանի համար՝ շեշտում է փորձագետը։ Կոստանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ձևավորվող «նոր աշխարհակարգում» կարևոր դեր է ստանձնելու նաև Հնդկաստանը։ Փորձագետները նկատում են, որ նաև հենց այդ տեսանկյունից է կարևորվում Հյուսիս-Հարավ մայրուղին, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի ու Հնդկաստանի համար։
Այս առանցքը բավականին մեծ ներուժ ունի՝ ասում է Իրանագետ Ժաննա Վարդանյանը.
 «Շահագրգռվածությունը երեք կողմերից էլ բավականին մեծ է։ Իրանից անգամ պատրաստակամություն են հայտնում մասնակցելու ավտոմայրուղու կառուցմանը. խոսակցություններ կան, որ Քաջարանի թունելի կառուցմանն են մասնակցելու։ Կարևոր է նաև, որ Հնդկաստանն էլ շահագրգիռ է, որ երթուղին անցնի Հայաստանով։ Հետևաբար, մեր անելիքը մեծ է, պետք է ենթակառուցվածքները կարգի բերել»։  
Փորձագետները վստահ են, որ Հյուսիս-Հարավ մայրուղու գործարկումը մեծ կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար: Բազմիցս նշվել է, որ այս երթուղին շահավետ կլինի Հնդկաստանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի համար։
armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: