ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի համբերությունն էլ սահման ունի. Ալի Նիքզադ

Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրություններից:

Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, հայտարարել է. «Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարևանների նկատմամբ: Իրանն իր հյուսիսարևմտյան հարևանների, հատկապես՝ Ադրբեջանի հետ շատ ընդհանրություններ ունի, և մենք միշտ հարգել ենք այս երկիրը: Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը (Իրաքը - խմբ.) մի անգամ սխալվեց, և չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, այդ իսկ պատճառով Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս պահել և հարգել բարիդրացիականության սկզբունքը»:

Նիքզադն անդրադարձել է նաև Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը՝ շեշտելով, որ այն անձնական դրդապատճառներով է եղել: «Հիմա եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, նրանք պետք է փակե՞ն դեսպանատունը կամ հանե՞ն դիվանագետներին և այլ բաներ խոսեն: Այդ դեպքից հետո մեր նախագահը կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահն էլ է ուղերձ հղել և ափսոսանք հայտնել, ես ինքս Թեհրանում Բաքվի դեսպանատան երկրորդ անձի հետ եմ զրուցել: Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը և ճիշտ վարքագիծ դրսևորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, և, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»:


Նիքզադն ընդգծել է. «Իրանը առանձնահատուկ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, հետևաբար, որպես իրանցի մուսուլման, պատգամավոր և ազարիախոս ընդգծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի  ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրություններից: Իրանը մինչև հիմա համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի: Մենք ոչ մի հակասություն չունենք, երկու երկրների սահմանները, իշխանությունները, տեսակետները հստակ են, երկրներից յուրաքանչյուրն անկախություն ունի, բայց ադրբեջանցիները պետք է պատմությունը չմոռանան: Եթե Ադրբեջանում սիոնիստական (Իսրայելի բնորոշումն Իրանում - խմբ.) խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերությունն էլ սահման ունի»:

1lurer.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: