ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պոլսի հայոց պատրիարքին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։ Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ Բ Մաշալյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԽՀԿ գործկոմի անդամներ Եփրեմ Բաղը, Ալեն Թէքպըչաքը, Վրեժ Շարոյանը, ինչպես նաև պատվավոր անդամ Տիգրան Ալթունը, Ստամբուլի ներկայացուցիչ Հայկարամ Գարասուն և այլք։
Կոմիտեի նախագահը հայցել է պատրիարքի զորակցությունն ու օրհնությունը։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախորդ խաղերում Թուրքիայում բնակվող հայերի մասնակցության վիճակագրությունը։ «Համահայկական խաղերը աշխարհի հայերին միավորելու, նոր ծանոթություններ ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու լավագույն միջոցն են»,- ընդգծել է նա։ Իշխան Զաքարյանը Պոլսո պատրիարքին հրավիրել է մասնակցելու Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությանը։
Պատրիարքը սիրով ընդունել է հրավերը։ Հայաստանի պատվիրակությունն այցելել է նաև Ստամբուլի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցի և կից գործող հայկական դպրոց։ Այնուհետև Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նաև Պոլսի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, հանդիպել հիվանդանոցի ատենապետ, Համահայկական խաղերի հովանավորներից Պետրոս Շիրինօղլուի հետ։ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ատենապետին համահայկական խաղերը հովանավորելու համար և հույս հայտնել, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերին ևս կանի ամեն ինչ, որպեսզի մարզիկները խաղերին մասնակցության խնդիր չունենան, հատկապես, որ արդեն իսկ ստացված հայտերի քանակից պարզ է դառնում՝ Թուրքիայից սպասվում է մեծ թվով մարզիկների մասնակցություն։ Պետրոս Շիրինօղլին խոստացել է այս տարի ևս անմասն չմնալ պոլսահայ մարզիկների՝ համահայկական խաղերին մասնակցության ծախսերը հոգալու հարցում։ «Իբրև համայնք արել և անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկներն ըստ պատշաճի մասնակցեն Համահայկական խաղերին և Թուրքիայում ապրող երիտասարդները նաև այս կերպ պահեն կապը Հայրենիքի հետ»,- վստահեցրել է Պետրոս Շիրինoղլին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև պաշտոնական հանդիպումներ Թուրքիայի սպորտային ղեկավարների հետ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: