Քոչարյանի խմբակցությունը կեղծ իրականություն ներկայացնող հայտարարություն է տարածում՝ փորձելով արդարացնել իրենց արարքը․ Արթուր Հովհաննիսյան
Փոխարենը ներողություն խնդրեն հանրությունից իրենց վարորդ-պատգամավորի խուլիգանական պահվածքի համար՝ քոչարյանի խմբակցությունը վերից վար կեղծ իրականություն ներկայացնող հայտարարություն է տարածում` փորձելով արդարացնել իրենց դաշնակի արարքը։
Զուգահեռաբար, պատվից հեռու խմբակցության ղեկավարն էլ ասում է, թե իրենց դաշնակը փախնող տղա չէ։ Իհարկե, ԱԺ միջանցքներում լույսի արագությամբ փախչելու ու մկան ծակ ման գալու ֆոնին՝ պատիվ չունեցողների ղեկավարը առավել քան բացահայտվում է իր ողջ «փուչիկ» էությամբ։
Իսկ Հայասպան դաշինքի ղեկավարությունը` զորամասեր մեջ-մեջ անելու գործով անցնող Սեյրան Օհանյանը, ու, մշտապես իրարամերժ մտքեր արտահայտող, անհասկանալի Արծվիկ Մինասյանը, միանշանակ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն իրենց խմբակցության պատգամավորի արարքի համար, եթե իրենք իրոք ունակ են ղեկավարել իրենց վարձկանների խմբակցությունը։
Մյուս կողմից ի՞նչ սպասել հազարավոր մարդկանց ունեզրկած, մի ողջ պետության հիմքերը քանդած, նոյեմբերի 9-ի տեռորիստական ակտը արդարացնողներից, եթե ոչ ավելի ու ավելի վատը։
5-րդ շարասյան դեմ պայքարը չի ավարտվել, և այս ամենն էլ, վստահաբար, ամբողջությամբ տեղավորվում է ասածիս համատեքստում։
Մյուս կողմից էլ այս մարդկանց խմբակը պատրաստ է ամեն ինչի՝ ապօրինի գույքերը պահպանելու, տարիների թալանածը չվերադարձնելու համար։
Ամեն դեպքում, ուշ թե շուտ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, որտեղ էլ թաքնված լինեք, որքան էլ արագ փախչեք։

civic.am
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։