ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Վոլտա» ընկերության նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանում էկոլոգիապես ամենամաքուր պետությունը

Արևային ջեռուցման և արևային ֆոտովոլտային կայանների ոլորտում մասնագիտացված «Վոլտա» ընկերությունն առաջարկում է լուծումներ, որոնց օգնությամբ հաճախորդները արևից ստացված էներգիան կարող են սպառել նաև ջեռուցման նպատակով:

«Տուն-Էքսպո» ցուցահանդեսի շրջանակում հանրությունը երեք օր շարունակ հնարավորություն կունենա ծանոթանալու ընկերության հետաքրքիր ու կարևոր առաջարկներին: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ «Վոլտա» ընկերության գործադիր տնօրեն Նորայր Դումոյանը նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ «Վոլտ» բրենդի ներքո, հետագայում ռեբրենդինգի արդյունքում դարձել է «Վոլտա»: Ըստ հիմնադիրի՝ ընկերությունը դարձել է ոլորտում լավագույն հնգյակի մեջ ընդգրկված արևային փոխակերպիչներ արտադրող «Huawei» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև «Soft Term» ընկերության միակ լիցենզավորված գործընկերը տարածաշրջանում:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ ընկերության ղեկավարը նշեց, որ ոլորտը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դինամիկ կերպով զարգանում է և ընկերությունը փորձում է քայլել ժամանակին համահունչ:
«Photomate Eurasia LLC» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավար Ջաբա Շաքարիշվիլին նշեց, որ Photomate-ը եվրոպական ընկերություն է, որը HUAWEI-ի VIP գործընկերն է: 
«Մենք մատարակարում ենք HUAWEI-ի ապրանքները նաև այստեղ՝ Հայաստան: Եվ մենք այստեղ ենք աջակցելու մեր գործընկերոջը՝ «Վոլտա»-ին, որը ներկայացրել է ալգորիթմային համակարգի այս գեղեցիկ նախագիծը: Ապագայի համար մենք պլանավորում ենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Վոլտա» ընկերությանը»,- նշեց Շաքարիշվիլին : 
HUAWEI ընկերության մարքեթինգի տնօրենը Մոհիտ Շիրմալը ասաց, որ «Տուն էքսպո»-ին մասնակցում են նոր առաջարկներով ու հաճախորդներին ներկայացնում են ամբողջական լուծումներով պրոդուկտ: 
 «HUAWEI-ը թիվ մեկ բրեդն է արևային էներգիայի արտադրության ոլորտում: Մենք ամբողջական լուծումներ ենք առաջարկում տների, բիզնեսի, նույնիսկ կառավարության համար: Այսօր մեր գործընկեր Volta-ի հետ ներկայացնում ենք մեր առաջարկները: Տարիներ առաջ մենք սկսեցինք ներդրումներ կատարել արևային էներգետիկայի ոլորտում, այսօր արդեն մեր հաճախորդներին առաջարկում ենք ամբողջական լուծումներ: Առանցքային առաջարկներից մեկն այն է, որ մեր պրոդուկտն առանձնանում է անվտանգության ու ապահովության տեսանկյունից, թե տների, թե գրասենյակների, թե բիզնեսի համար»,- եզրափակեց նա: 
Շիրմալը ընդգծեց, որ HUAWEI-ն աշխարհի տարբեր երկրների շուկաներում առաջատարն է: Տարեց տարի ընդլայնում է իր ներկայացվածությունը՝ ընդգրկելով նոր շուկաներ: 
Ռուսական «Soft Term» ընկերության էներգախնայող ջեռուցիչները նույնպես հանրությունը հնարավորություն ունի ձեռք բերելու միայն «Վոլտա» ընկերությունից: «Soft Term» ընկերության ներկայացուցիչ Պավել Ժիբրիկը նշեց, որ այսօր այստեղ է իր գործընկերների հետ ներկայացնելու տաքացուցիչի բոլոր առավելությունները:
 
«Տաքացուցիչները էներգիախնայող ու էկոլոգիապես մաքուր են, ունեն 12 տարվա գործարանային երաշխիք, բացարձակ անաղմուկ են, առկա է պարզ և հասանելի տեղադրման համակարգ: Էներգախնայող էլեկտրական ջեռուցիչները նախատեսված են հստակ մակերեսների համար և լինում են ինչպես դասական սպիտակ երեսպատմամբ, այնպես էլ՝ փայտե և պատկերազարդ: Մենք արդեն երկու տարի է համագործակցում ենք և այս տարի մայիսին պլանավորում ենք սկսել արտադրություն Հայաստանում»,-ասաց նա: 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: