ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
 
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Ծրագիրը ստեղծվել է «Creative Armenia» հիմնադրամի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։
 
«Artbox Hub»-ը միտված է խթանելու Հայաստանում մշակութային հաստատությունների գործունեությունը՝ ընտրված հաստատություններին տրամադրելով 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ՝ ակտիվացնելու ստեղծարար կենտրոնները։
 
«Artbox Hub»-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ Հայաստանում ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագրի միջոցով մասնակից հաստատություններին հնարավորություն կընձեռվի տարածքը վերածել  համայնքային ներկայանալի մշակութային կենտրոնի։
Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը՝ մարքեթինգի, հաճախորդների ակտիվացմանն ու եկամտի մոդելների բարելավման առումով։ Նրանք կմշակեն տարածքներին նոր շունչ հաղորդելու, հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու ռազմավարություն։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը. կընտրվեն լավագույն 3-ը, որոնք  կստանան դրամաշնորհ ու բրենդավորման աջակցություն՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:
 
«Artbox Hub» ծրագրի իրականացման նպատակով ընդունվում են հայտեր ստեղծարար այն հաստատություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները և տեսանելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների և տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ համայնքներում և արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու նպատակով։
«Artbox Hub»-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է ՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով «Artbox Hub»-ը  զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 28-ն է։ Ծրագրին ծանոթանալու և հայտերը ներկայացնելու համար պետք է այցելել artbox.am/hub կայքէջ։ Հավելյալ հարցերը կարող եք  ներկայացնել ren@creativearmenia.org էլփոստով` Artbox նախագծի ղեկավար Իռեն Ստեփանյանին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Ապրիլ 2, 2023 - 13:17

կոդ: 232157

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: