ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն միջազգային հանրության արձագանքը համապատասխան չի համարում ադրբեջանական վայրագություններին, նա Ադրբեջանի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների անհարժեշտություն է տեսնում:

Լորան Վոքիեն նման դիրքորոշում է հայտնել Երևանում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ ասուլիսում՝ «Արմենպրես»-ի՝ միջազգային հանրության կողմից հնարավոր պատժամիջոցների  վերաբերյալ հարցին ի պատասխան:
 
 
«Այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ: Եվ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այստեղ տեղի ունեցածին: Մի հասարակ հարց տամ. որոշվեց, որ ռուսական գազ այլևս չի գնվի՝ Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո, արդյոք ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետևանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին կիսում եմ, և դրանք ինձ վրդովվեցնում են նույն չափ»,-ասել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը:
Ըստ նրա՝ դրան լուծում տալու համար պետք է լինեն մարդիկ՝ հայտնի անձնավորություններ, որոնք հանձնառություն կվերցնեն և հայերի կողքին կլինեն ու կբացատրեն շատերին, քանի որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն հասկանում տիրող իրավիճակը:
Լորան Վոքիեն նկատել է՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Նա ու իր պատվիրակության 40 անդամները Հայաստան այցի շրջանակում եղել են Սյունիքում: «Մենք հատուկ ցանկացանք, որ բազմաքանակ պատվիրակություն լինի: Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, ես տեսել եմ՝ ինչ է կատարվում, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք,  հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից»,-նշել է նա:
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև իր հիացմունքն արտահայտեց արցախցիների նկատմամբ: «Ես մոլորակի վրա որևէ այլ անկյուն չեմ ճանաչում, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է, միտքս չի գալիս աշխարհում որևէ այլ անկյուն, որտեղ այս կարգի բարբարոսություն է տեղի ունենում»,- ասել է նա:
Լորան Վոքիեն ասաց՝ չի կարող կառավարության անունից պարտավորվել, բայց իրենք իրենց մակարդակով կանեն ամեն ինչ, որ հնարավորինս կարողանան թեթևացնել իրավիճակը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հիացած են, որ արցախցիները չեն ընկրկում:
 
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն էլ Վոքիեին շնորհակալություն հայտնեց Արցախի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի համար:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: