ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ

Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։

Ադրբեջանում պատգամավորի նկատմամբ մահափորձը վերջին անգամ տեղի էր ունեցել 1996 թվականին, երբ քաղաքի կենտրոնում սպանվել էր Բալականի շրջանի պատգամավոր Ալի Անցուխսկին։
Ֆազիլ Մուստաֆան հանրության մեջ հայտնի քաղաքական գործիչ և պատգամավոր է, կանգնած է եղել դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, եղել է նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր համախոհը։ Գործող իշխանության օրոք քաղաքական գործիչը եղել է ընդդիմության արմատական թևի առաջնորդներից, սակայն հետո տեղափոխվել է կառուցողական ճամբար, իսկ 2005 թվականից խորհրդարանում ներկայացնում է Սաբունչու շրջանի ընտրողների շահերը։
Վերջին տարիներին Ֆազիլ Մուստաֆան իր գործունեությունը կենտրոնացրել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը քննադատելու և քաղաքական շիիզմի աճող ազդեցության դեմ հուսահատորեն պայքարելու վրա: Մուստաֆան անընդհատ խոսում է՝ ծաղրելով իրանական վերնախավին ու զայրացած ելույթներ ունենալով, կոչ անելով հասարակությանը պայքարել իներցիայի ու տգիտության դեմ։ Պատգամավորը վերածվել է իրանական գաղափարախոսության դեմ գլխավոր մարտիկի և իր գործունեությունը ծավալել վիրտուալ տարածքում՝ կատաղի քննարկումներում հաճախ բախվելով իրանամետ ուժերի հետ։ Առանց որևէ չափազանցության՝ Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնական անձանցից մեկն Ադրբեջանում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողները Ֆազիլ Մուստաֆային սպասել են Զաբրատ գյուղում գտնվող իր տան ցանկապատի դիմաց։ Մուստաֆան, ինչպես միշտ, մեքենայով մոտեցել է իր տան դարպասին, սեղմել հեռակառավարման կոճակը, որպեսզի բացվի դարպասը, երբ սկսել են կրակել մեքենայի վրա: Մուստաֆան ուսի և ազդրի հատվածում վիրավորումներ է ստացել, բայց հասցրել է դուրս թռնել մեքենայից և շտապել դեպի բակ, որտեղ աղմուկից դուրս է եկել վերջինիս կինը, այնուհետև կրակոցներ արձակողները հեռացել են, ժամանել են շտապօգնությունն ու ոստիկանությունը:
Հրաձիգները եղել են դիմակներով և ինքնաձիգներով զինված։ Կրակ բացելով՝ նրանք անմիջապես հեռացել են հանցագործության վայրից։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: