ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է. Շրջակա միջավայրի նախարար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» բազմադոնոր ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին։

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։ Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։ 
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը․ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի, տվյալ դեպքում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությունը Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի բարելավման և պահպանության օրակարգին»,-նշել է նախարարը։
ԵՄ գործողություն գնահատման առաքելության ղեկավար Մարտինա Կոլբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կրկին պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությանը շրջակա միջավայրի ոլորտում առաջնահերթությունների շրջանակում․ «Պլանավորված բազմադոնոր ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում կանաչ անցմանը, ուժեղացնել դեկարբոնիզացիա (ապաածխածնացումը) և բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության հետևաքների նպատակով»,-նշել է տիկին Կոլբը։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել այն առաջնահերթությունները և դրանց միտված օրենսդրական բարեփոխումները, որոնք այս պահին գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։ Նախարարն անդրադարձել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին և դրա լիարժեք իրականացման հարցում աջակցության ակնկալիք հայտնել։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսի դիտարկմանը ջրային ոլորտում տարածաշրջանի երկրների համագործակցության վերաբերյալ, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության միջազգային հանրության պատասխանատու և լիարժեք անդամ լինելու փաստը․ «Հայաստանի Հանրապետությունը որպես տարածաշրջանի երկիր, այդ թվում տարածաշրջանային ծրագրերի լիարժեք անդամ իրեն պատասխանատու է համարում ոլորտում առաջընթացի գրանցման համար։ Տարածաշրջանում հնարավոր խաղաղ գոյակցությունը, այդ թվում շրջակա միջավայրի ոլորտում, և մասնավորապես՝ ջրային ոլորտում համագործակցությունը մենք դիտարկում ենք կրկին միջազգային հանրության առջև մեր պատասխանատվության տեսանկյունից։ Երկրները ունեն սահմաններ, բայց ջրային ռեսուրսները չունեն դրանք, ուստի պետք է գտնել համագործակցության հնարավոր եզրերը և ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»։
Հանդիպման ավարտին նախարարը հաջողության է մաղթել առաքելության գործունեությանը և պատրաստակամություն հայտնել անել հնարավորը՝ ծրագրերի շարունակականության ապահովման և համատեղ նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։   
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: