ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի «Future lover» երգը 1 մլն դիտում ունի

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը, որը Եվրատեսիլի յութուբի էջում հրապարկվեց մարտի 15-ին, արդեն ունի 1 մլն դիտում։ Երգչուհին ինստագրամի իր էջում շնորհակալություն էր հայտնել՝ կիսվելով լուրով։

Մրցույթի ֆավորիտ համարվող Շվեդիայի ներկայացուցիչ, մրցույթը 2012 թ-ին հաղթած երգչուհի Լոռինի երգը 5 օրում հավաքել է 1,3 մլն դիտում։
 
Մարտի 15-ին հրապարակվել է Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա.  տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:
«Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Բրյունետը շատ արտիստիկ է՝ յուրօրինակ ոճով և էներգիայով, որն արտահայտվում է իր յուրաքանյուր կատարման մեջ: Ես վստահ եմ, որ նա մեզ բոլորիս հպարտանալու առիթներ է տալու և իր տեղն է գտնելու միլիոնավոր երկրպագուների սրտում,- ասում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը և հավելում,- այժմ մենք աշխատում ենք մեր գործընկերների՝ ռեժիսոր Մարվին Դիթմանի և Ռոս Նիքոլսոնի հետ՝ ստեղծելու անկրկնելի շոու: «Future Lover»-ը գեղարվեստական և պատկերավոր բեմադրություն է, և մենք անհամբեր ենք այն ներկայացնել մայիսին եվրատեսիլյան մեծ բեմում»:
Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասում է. «Երբ արտիստը կատարում է հենց իր հեղինակային երգը, նա ավելի ճիշտ է կարողանում փոխանցել իր զգացմունքները հանդիսատեսին, կապն առավել օրգանիկ է դառնում: Այս տարվա մեր երգի կառուցվածքը ստանդարտներից փոքր-ինչ դուրս է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն: Երգում Բրյունետն ամբողջությամբ իր ոճին, տեսակին համապատասխան ներկայացնում է իր ձայնային կարողությունները: Փորձել ենք չշեղվել իր տեսակից, և երգում տեղ է գտնել նաև փոքրիկ ռեփ հատված, որն ամենամոտն է Բրյունետի յուրօրինակ տեսակին»:
 
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլումկիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ինիսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ինԲրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: